Հայաստանը կարող է նպաստել վրացական ճգնաժամի նվազեցմանը. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

Հայաստանը կարող է նպաստել վրացական ճգնաժամի նվազեցմանը. Ստյոպա Սաֆարյան

22:26 30.06.2019

Հայաստանը կարող է և պետք է անի հնարավորը` փորձագետների, քաղաքագետների միջոցով թուլացնելու ներվրացական ճգնաժամը,- կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

 «Որպես թե՛ Ռուսաստանին, և թե՛ Վրաստանին մոտ կանգնած երկիր՝ Հայաստանն ամենատարբեր միջնորդական կոմունիկացիաների վերականգնման հարթակ կարող է լինել: Այն, ինչ պետք է անել նման դեպքերում որպես միջնորդ լարվածությունը նվազեցնելն է, հաղորդակցման հնարավորություն ստեղծելը, երկխոսության կանալներ, երկու կողմերից ադեկվատ զրուցակիցներ գտնելը, որոնք կարող են և՛ Հայաստանում հանդիպել, և՛ Վրաստանում: Բավականին բարդ է դա անել  հիմա Վրաստանում լարված հարաբերությունների խորապատկերին, երբ անգամ Վրաստանի իշխանությունները, որոնք հրավիրել էին այդ վեհաժողովը, բայց չկարողացան իրենց միջազգային պարտավորությունները կատարել, այդ վեհաժողովի և  պատվիրակների անվտանգությունն ապահվել, էս կտրվածքով խնդիր է լինելու, բայց Հայաստանը, չեմ ասում պաշտոնական մակարդակով, գոնե քաղհասարակության մակարդակով՝ փորձագետների, հանրային կարծիք ձևավորողների, հեռուստակամուրջների տեսքով պետք է նվազեցնի լարվածությունը, և այստեղ անելիքներ կան»,- ասել է  քաղաքագետն՝ ի պատասխան մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն անելիք ունի վրացական ճգաժամը հանգուցալուծելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

12:20 01.08.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

12:05 01.08.2025

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...

SHANTNEWS

12:00 01.08.2025

SHANTNEWS

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

11:57 01.08.2025

Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

BACK_TO_TOP