15:05 27.06.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր ելույթը՝ Ռոզա Բյորքի (Իսլանդիա)՝ «Փախստական երեխաների դեմ բռնության և շահագործման դադարեցումը» վերտառությամբ զեկույցի վերաբերյալ:
«Հարգելի զեկուցող, տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին հսկայական աշխատանքի համար:
Մինչ ես ճամփորդում էի Երևանից Ստրասբուրգ, ես ավարտեցի Ուորիս Դիրիի՝ «Անապատի ծաղիկը» վերտառությամբ ինքնակենսագրականը: Այս գիրքը շատերիդ ծանոթ կլինի: Ինչո՞ւ եմ ասում դրա մասին, որովհետև երբեմն մենք կարծում ենք, որ այն խնդիրները, որոնք ուղղակիորեն չեն ազդում մեզ վրա, շատ հեռու են մեզանից: Սակայն, որքան շատ ենք կարդում և բացահայտում աշխարհն, այնքան շատ ենք հասկանում, որ մեր ներդրումը շատ կարևոր է: Այս բանաձևով մենք կարող ենք փոքր ներդրում բերել մեծ խնդրին:
Ինչպես տեսնում եք, ես Հայաստանի նորընտիր խորհրդարանի երիտասարդ ներկայացուցիչ եմ: Ես փոքր երեխա էի, երբ Արցախում պատերազմը բռնկվեց: Ես հեռու էի պատերազմական գոտուց, սակայն շրջափակման և փակ սահմանների հետևանքով ես մեծացա մի իրավիճակում, որտեղ տաք ջրի կամ էլեկտրաէներգիայի առկայությունը մեծագույն շռայլություն էր, իսկ նորմալ ուտելիքի բացակայության մասին ուղղակի կլռեմ: Բայց իմ ապրածը ոչինչ է Արցախի իմ հասակակից հայրենակիցների փորձությունների կողքին, որոնք հենց հակամարտության գոտում էին և մեծանում էին ականների պայթյունների ներքո՝ նկուղային ապաստաններում:
Մենք անցել ենք դժոխքի միջով, բայց ես կարծում եմ, որ մեր նպատակը ոչ թե պետք է լինի խնդիրների մասին զուտ խոսելը, այլև համապատասխան լուծումներով հանդես գալը, ուստի անկեղծորեն ես հասկանում եմ այս զեկույցի կարևորությունը:
Երեխաների դեմ բռնությունն անթույլատրելի է: Բայց, ցավոք, 21րդ դարում մենք դեռ առերեսվում ենք այդպիսի դեպքերի հետ. կարդում դրանց մասին գրքերում կամ լսում լուրերում, բայց մենք պետք է համարձակ քայլեր ձեռնարկենք: Մենք պետք է ոչ միայն վավերացնենք կարևոր կոնվենցիաները, այլև հետևենք դրանց իրականացմանը:
Ուստի մենք պետք է կողմ քվեարկենք այս բանաձևին և անենք մեզանից կախվածը դա կյանքի կոչելու համար:
Շնորհակալություն»,- ասել է նա:
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...