22:54 27.06.2019
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել։
Գոռ Աբրահամյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում դեռևս 2006թ. կատարված՝ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել՝ կասկածներ հարուցելով այդ հողամասի օտարման օրինականությունը ուսումնասիրության առարկա դարձնելու, քրեադատավարական ընթացակարգերի հարուցման և դրա արդյունքում կայացված դատավարական որոշումների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության պատշաճության և իրավաչափության վերաբերյալ:
Այս իմաստով հարկ եմ համարում կատարել հետևյալ մի քանի ընդգծումները:
1. 2016թ. հենց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ է այդ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում էլ պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, և հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի համաձայնության մասին որևէ որոշում չի կայացվել:
Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Եվ քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերևույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվել նախաքննություն:
2. Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է:
3. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավարական որոշումներն այդ գործով կայացվել են, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: Այսինքն՝ այդ որոշումները կայացվել են ՈՉ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով:
4. Քանի որ Երևան քաղաքի համայնքն է հանդիսանում թաղային համայնքների իրավահաջորդը և տվյալ դեպքում «տուժողը», Երևան քաղաքի դատախազությունը 30.05.2019թ. գրությամբ Երևանի քաղաքապետին առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետևանքները կիրառելու և գույքը Երևան համայնքին վերադարձնելու ուղղությամբ:
5. ՀՀ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունը տվյալ դեպքում չէր կարող գործադրել, ինչի ակնկալիքը, դատելով քաղաքապետի մեկնաբանություններից, Երևանի քաղաքապետարանում ունեն, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հայց կարող է հարուցել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ՊԵՏՈՒԹՅԱՆ գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը: Մինչդեռ տվյալ դեպքում ապօրինի օտարվածը ՀԱՄԱՅՆՔԻ սեփականությունն է հանդիսացել և հետևաբար պատշաճ հայցվոր է հանդիսանում հենց Երևանի քաղաքապետարանը:
6. Անհրաժեշտ եմ համարում իրազեկել, սակայն, որ վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատախազը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում նաև այնպիսի բացառիկ դեպքում, երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում դա չի արել: Այդ դեպքում նաև կիրառվում են դատախազական ներգործության միջոցներ տեղական ինքնակառավարման մարմնի՝ հայց հարուցելու իրենց պարտականությունը չկատարած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...