«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը` Հայաստանի գավաթի կանանց խաղարկության հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը` Հայաստանի գավաթի կանանց խաղարկության հաղթող

19:15 28.06.2019

«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր:

Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: 5 տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել է՝ ոչ թե մարզիչներն են աղջիկներին գտնում, այլ նրանք են գալիս ու պահանջում ակումբներում իրենց համար տեղ գտնել:

Իսկ այսօր արդեն «Գյումրի-1» թիմը լավագույններից է հանրապետությունում: Ընդհանուր առմամբ Գյումրիում աղջիկների ֆուտբոլի 3 թիմ է ձևավորվել, որոնք հանդես են գալիս Հայաստանի առաջնություններում և գրեթե միշտ հաղթանակներով ու մրցանակներով վերադառնում: Իսկ ամենակարևոր ձեռքբերումը, որ աղջիկներն ունեն, կարծրատիպերի կոտրումն է՝ ֆուտբոլը նաև կանանց մարզաձև է:

«Երբ նայում էինք մրցաշարային աղյուսակին, 9 թիմերից 3-ը ներկայացնում էր Գյումրին, այսինքն` ընդհանուր թիմերի 33 տոկոսը ապահովում էր Գյումրին: Սա դրական արդյունք է, որ այստեղ արդեն մասսայական է ֆուտբոլը, մարզվողների քանակը շատ է, կա մրցակցություն: «Գյումրի-1»-ը կարողացավ եզրափակիչ դուրս գալ և «Անի-1» թիմի հետ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ տանել և նվաճել Հայաստանի կանանց ֆուտբոլի գավաթը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի-1» կանանց ֆուտբոլի թիմի մարզիչ Սենիկ Առաքելյանը:

Միջազգային մրցաշարերի մասնակցության համար Հայաստանում դեռ կանանց ֆուտբոլի թիմերի ենթակառուցվածքների զարգացման խնդիր կա: Առայժմ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերը Հայաստանի ազգային հավաքական կազմավորելու շուրջ են:

Մինչ այժմ Հայաստանում միայն մինչև 19 տարեկանների հավաքական կա, որի կազմում գյումրեցի աղջիկները պարբերաբար ընդգրկվում են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP