«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

13:49 21.09.2017

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը»  ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 21-23-ը իրականացնում են «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով  փառատոն-ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխություն:

Ծրագրի ընթացքում տեղական եւ արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաեւ տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ:

Կարապի լճի հարակից հատվածում բացված ցուցահանդեսում իր ուրույն տեղն ունի նաեւ արցախյան տաղավարը: Հայկական երկրորդ հանրապետությունն այստեղ ներկայացնում է տեղական արտադրության գորգերը, որոնք արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

16:45 28.04.2024

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի թիրախների վրա։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ հաղորդագրության՝ հարավային Լիբանանի Մարկաբա գյուղի մերձակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները խոցվել են։ Բացի այդ, «Հեզբոլլահ»-ի օբյեկտի վրա հարձակում է տեղի ունեցել նաև Սարուբբին գյուղի մոտ, հայտնում է բանակը: ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

14:36 28.04.2024

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ...

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

14:16 28.04.2024

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարծում է, որ իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է Էր Ռիադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մի քանի օրից Իսրայելը ռազմական գործողություն կսկսի Ռաֆահ քաղաքում, քանի որ Գազայում մնացած բոլոր պաղեստինցիները հավաքվել […] ...

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»: ...

BACK_TO_TOP