10:48 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին թվիթերյան գրառմամբ հրավիրել է Հարավային և Հյուսիսային Կորեաները բաժանող ապառազմանակացված գոտում հանդիպելու:
«Մի քանի շատ կարևոր հանդիպումներից հետո, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սիի հետ, ես Ճապոնիայից կմեկնեմ Հարավային Կորեա (նախագահ Մունի հետ): Այնտեղ գտնվելու ընթացքում, եթե Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմը տեսնի այս գրառումը, ես նրան կցանկանայի հանդիպել սահմանին՝ ապառազմականացված գոտում, որպեսզի նրա ձեռքը սեղմեմ և ասեմ՝ ողջույն», – գրել է Թրամփը:
After some very important meetings, including my meeting with President Xi of China, I will be leaving Japan for South Korea (with President Moon). While there, if Chairman Kim of North Korea sees this, I would meet him at the Border/DMZ just to shake his hand and say Hello(?)!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 28, 2019
Այնուհետև Թրամփն իր առաջարկը կրկնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ աշխատանքային նախաճաշից առաջ:
«Մենք այնտեղ ենք լինելու, և ես առավատյան մտածեցի, որ գուցե, գնանք ապառազմականացված գոտի, ինչպես նրանք են սահմանն անվանում: Չգիտեմ, որտեղ է Կիմը այս պահին: Գուցե, Հյուսիսային Կորեայում չի, բայց ես ասել եմ, որ եթե նախագահ Կիմը ցանկանա հանդիպել, ես սահմանին կլինեմ: Կարող եմ ասել, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Դա լավ է, վատ չէ», – ասել է ԱՄՆ նախագահը:
Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը Թրամփի առաջարկին արձագանքել է հայտարարությամբ:
«Մենք սա շատ հետաքրքիր առաջարկ ենք համարում, սակայն այս առնչությամբ պաշտոնական առաջարկ չենք ստացել: Նման հանդիպումը ևս մեկ նշանակալի առիթ կլիներ՝ ավելի խորացնելու երկու ղեկավարների միջև անձնական հարաբերությունները և զարգացնելու երկկողմ հարաբերությունները», – նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի հունիսին Սինգապուրում ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավարի միջև երկրորդ հանդիպումն էր կայացել, որը կտրուկ ավարտվել էր՝ առանց համաձայնագրի:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...