15:25 29.06.2019
Ներկայացվող կադրերն այն մասին են, թե ինչ վիճակում է Սևանա լիճն այս պահին: Ինչքանո՞վ են կապտականաչ ջրիմուռները տարածված, ու ի՞նչ պատկեր է աղտոտվածության մասով:
«Սա եղել է անցյալ տարվանից, էս տարի քիչ է, անցյալ տարի էս ժամանակ շատ էր: Մաքրությունը պետք է վակռուգ Սևանով պաշտպանեն, որ մաքուր մնա ինքը: Չի կարա 1000-ի թափածը մի մարդ հավաքի: Հանգստյան գոտիներ են, 10 օր հետո հեսա ստեղ տեղ չի լինում, որ լրիվը շփեն ծովը, էտի կարա՞ 5 հոգին մաքրա, չի կարա», – SHANTNEWS.am-ին ասել է լճի հարակից գյուղերից մեկի մի բնակիչ:
Բնակիչն անդրադարձել է նաև այն թափոններին, որոնք հանդիպում են լճում.
«Կեսօրին՝ ալիքից հետո, հիմնականում մաքրվում է: Ալիքը կեղտը հանում է դուրս, եթե ամեն օր մաքրվի, քիչ կլինի: Ցելոֆան, կեղտ, զիբիլ, պլաստմասսա, բութուլկա… ամեն օր մաքրվում է ու վառվում: Եթե սարի քամի է գալիս, դա տանում է էն ափը: Նույն հաջողությամբ պիտի էն ափը մաքրեն, սենց է ստացվում», – ասել է տարածքի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ կան չմաքրված հատվածներ, որտեղ կարելի է աղբի՝ 1 մետրանոց կույտեր տեսնել:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հրապարակելով նաև արբանյակային լուսանկարներ.
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...