11:05 01.07.2019
Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից:
Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris tigris) ներմուծման ՍԻԹԵՍ հավաստագիր (CITES): Ներմուծման գործարքը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացան Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «… ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել երեք հատ սպիտակ վագր և մեկ հատ ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:
Նախարարության կողմից կայքին տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ կենդանիները ՀՀ ներմուծվել են Ուկրաինայից. արտահանող/վերաարտահանող անձը Սերգեյ Կոստիվն է՝ «Լիմպոպո» էկզոտիկ կենդանիների հավաքածուի տնօրեն:
Այսպիսով, առաջին հավաստագրով նախատեսվել է ներմուծել երեք հատ սպիտակ վագր կենդանի վիճակում՝ 2 էգ, 1 արու: Որպես գործարքի նպատակ է նշվում բուծումն կամ արհեստական բեղմնավորում անազատ պայմաններում (B/Breeding in captivity or artificial propagation), ծագման աղբյուրը՝ անազատության մեջ ծնված (C/ Animals bred in captivity in accordance with Resolution Conf. 10.16 (Rev.), as well as parts and derivatives thereof, exported under the provisions of Article VII, paragraph 5, of the Convention), իսկ ծագման երկիրն ու այլ տեղեկություններ առկա չեն:
Մեկ այլ հավաստագրով նախատեսվում է երկու հատ ամուրյան վագրի ներմուծում՝ 1 էգ, 1 արու: Գործարքի նպատակն ու ծագման աղբյուրը նույնն է. անազատության մեջ ծնված կենդանիները ներմուծվել են ՀՀ բուծման նպատակով (B/C): Հավաստագրերն ուժի մեջ են մինչև 18.09.2019թ.-ը, բայց արդեն իսկ իրականացվել է 4 կենդանու ներմուծում:
«Լիմպոպո» մասնավոր կենդանաբանական այգին գտնվում է Լվով քաղաքի հարևանությամբ: Սերգեյ Կոստիվը հանդիսանում է մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը: Նշված այգին չի հանդիսանում ոչ EARAZA, ոչ EAZA անդամ կամ թեկնածու անդամ: Այս կառույցներին անդամակից կենդանաբանական այգիներն իրավունք չունեն զբաղվել կենդանիների առևտրով:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...