Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ լուծարման ու Բակո Սահակյանի հարցաքննության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ լուծարման ու Բակո Սահակյանի հարցաքննության մասին

11:38 01.07.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հուլիսի 1-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրգործի շրջանակներում:

«Այսօր մարտի 1-ի դեպքից չենք խոսում, այսօր տոն է: Եկեք օրվա խորհրդից խոսենք, լա՞վ»,- ասաց նա:

Հարցին՝ հաստատո՞ւմ է այդ տեղեկությունները, թե՞ հերքում, Խաչատրյանը պատասխանեց.

«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ հերքում»:

Լրագրողները ՀՔԾ պետից հետաքրքրվեցին նաև ՀՔԾ-ն լուծարելու մասին շրջանառվող լուրերի մասին:

«E-draft կայքում հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Որ կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ լուծարում, բայց առայժմ դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում հնարավո՞ր է՝ ինքը պաշտոնին հրաժեշտ տա, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Դա ես չեմ որոշում, կոռեկտ չէ, որ այդ մասին ես խոսեմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP