Բարսելոնում հաշվել են կոյուղատար համակարգի առնետներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Բարսելոնում հաշվել են կոյուղատար համակարգի առնետներին

16:30 01.07.2019

Բարսելոնայում կրծողներից եկող վարակի բարձր վտանգ կա: Բանն այն է, որ մոտ 200 հազար առնետ է ապրում քաղաքի կոյուղատար համակարգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առնետների թվաքանակի հաշվառումը, որն առաջինն է դարձել Իսպանիայում և առաջիններից մեկը Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում, անցկացվել է մի նախագծի շրջանակում, որի նպատակն է հետազոտել և գնահատել ռիսկերը՝ այդ կրծողների դեմ պայքարի և պոպուլյացիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Առնետներին հաշվելու մեթոդը հետևյալն է՝ կոյուղատար ցանցի՝ ավելի քան 900 կիլոմետր տարածքը բաժանվել է 90-մետրանոց հատվածների, դրանցից յուրաքանչյուրում դրվել է 30 թակարդ, որոնք աշխատել են 4 գիշեր անընդմեջ:

Յուրաքանչյուր թակարդի մեջ է հայտնվել միջինը 11.24 առնետ: Կոյուղագծի երկարությունը հաշվի առնելով` կարելի է ենթադրել  ավելի քան 106 հազար առնետի գոյության մասին: Փորձագետները հստակեցրել են, որ ուսումնասիրությունը կատարվել է կոյուղագծերի՝ մարդկանց համար հասանելի հատվածներում: Եթե գումարվի նաև այն թիվը, որը կարող է լինել ոչ հասանելի հատվածներում, ապա Բարսելոնում առնետների թիվը կգերազանցի 200 հազարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ը

14:18 15.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ը

Երևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո […] ...

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

14:10 15.07.2025

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […] ...

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

14:03 15.07.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

13:55 15.07.2025

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

Որպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։ Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։ «Սակայն, […] ...

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

13:48 15.07.2025

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […] ...

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...

BACK_TO_TOP