21:16 01.07.2019
Գյումրեցի մարզիկների՝ իրար հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա:
Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ չորսական մեդալով, որից երկուսը՝ մեկ ոսկին ու բրոնզը գյումրեցի ըմբիշներն են նվաճել:
Հայտնի մարզիկների հաղթանակները ոգևորում են պատանիներին, որոնք հետո նորացնում և ավելացնում են այն անունների շարքը, որոնք միջազգային մրցաշարերում Հայաստանն են ներկայացնում: Կարապետ Մանվելյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտով զբաղվում է ութ տարեկանից: Թեև այս մարզաձևի ընտրության հարցում ծնողների հետ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել:
Արթուր Ալեքսանյանին նմանվելու, չեմպիոն դառնալու երազանքը նրան բերեց մարզադպրոց: Փոքրիկ հաղթանակներից ոգևորվել է, իսկ պարտություններից չի ընկճվել: Իսկ վերջին կարևոր ստուգատեսն իր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու այցեքարտը դարձավ։
Գյումրեցի մարզիկների հաջողությունները տարբեր սպորտաձևերում, սակայն, անհամեմատելի են այն պայմանների հետ, որ մարզվում են ներկա ու ապագա չեմպիոնները: Մարզասրահներն անհարմար են, մարզագույքը՝ հին ու մաշված: Օլիմպիական հերթափոխի քոլեջի ըմբիշների մարզադահլիճը նոր է վերանորոգվում։
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...