Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին

22:08 01.07.2019

Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը  դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։

Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի  ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել Եվրոպայի առաջնությանն ու ծածանել մեր եռագույնը։

«Գնացել էինք հաղթելու նպատակով և կարողացանք մեր նպատակն իրականություն դարձնել։ Ուրախ ենք, մեծ նվաճում է սա մեզ համար, քանի որ կարողացանք կրկնել 2017 թվականի հաջողությունը։ Այս հաղթանակը մեզ հնարավորություն տվեց, որ գնանք աշխարհի ոսկու հետևից»,- Գյումրիում նշել է Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

«Կարելի է ասել՝ սա երազանք էր, որն արդեն իրականացավ, բայց սրանով չենք բավարարվելու, նոր երազանքներ ու նոր նպատակներ ունենք, կցանկանայի, որ յուրաքանչյուր մարզիկ զգա այն, ինչ ես եմ հիմա զգում», – իր զգացողությունների մասին է խոսել Եվրոպայի  նորընծա չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը։

Բռնցքամարտիկները նշել են, որ մրցակիցներն ու առաջնության բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են եղել, բայց իրենք իրենց կամքի, գյումրեցու թասիբի ու  աշխատասիրության շնորհիվ կարողացել են հաղթել հակառակորդներին ու  Գյումրի բերել հերթական ոսկի մեդալները։

«Գյումրեցի մարզիկներից հա՛մ վախենում են, հա՛մ զգուշանում, որովհետև թասիբով գյումրեցիներ են, վերջին օրն առաջին մեդալը ես նվաճեցի, հետո Բաչկովն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ ես իմ հաղթանակ նվիրում եմ ծնողներիս»,-ոսկե մեդալը հպարտորեն ձեռքերի մեջ պարզելով՝ ասում է Արթուր Հովհաննիսյանը։

«Ցանկացած լավ սպորտսմենի հետ էլ հաշվի են նստում, անկախ նրանից՝ գյումրեցի՞ ես, թե՞ ուրիշ քաղաքից ու երկրից, կապ չունի»,- նշում է Հովհաննես Բաչկովը։

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը նաև խոստովանել է, որ ամենաշատը կարոտել էր իր երկու տղաներին, ովքեր եկել էիր դիմավորելու հայրիկին ու կարոտած գրկախառնվել։

«Ամենաշատը կարոտել էի տղաներիս, կարծում եմ՝ ապագա չեմպիոններ են լինելու, տանը միշտ իմ ձեռնոցներով իրար հետ խաղում են, իբրև թե մենամարտում են, իրենց ամբոջ օրն անցնում է բռնցքամարտի ձեռնոցներով, արդեն սկսել են նաև տան իրերը կոտրել»,- փոքրիկ տղաներին գրկած պատմել է Բաչկովը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP