16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։
Դավթյանը հավանական է համարում, որ ռուսական լրատվամիջոցի հրապարակումը պայմանավորված է ռուսական քաղաքական էլիտայի որևէ խմբավորման ցանկությունների հետ։ Ըստ փորձագետի՝ այդ խումբն ուզում է սրել իրավիճակը գազի հարցում ու քաղաքական շահարկման հարց դարձնել՝ ներառելով այն հայ-ռուսական քաղաքական օրակարգի հարց։
Gazeta.ru կայքը, որտեղ հրապարակվել է այդ հոդվածը, հիշեցնում է, որ վերջերս Հայաստանի ոլորտի կարգավորողը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով տուգանել է ռուսական «Գազպրոմի» հայկական մասնաճյուղին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:
Դավթյանի պնդմամբ՝ սա ընդամենը ֆորմալ առիթ է նման բնորոշումներ տալու համար։
«Չեմ կարծում, որ այդ 10 միլիոն տուգանքը, որ կիրառվել է ՀԾԿՀ կողմից, կարող ենք դիտարկել իսկապես որպես կարևոր նախադրյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային ճգնաժամի համար, որովհետև նմանատիպ տուգանքներ եղել են նաև տարիներ առաջ և չեն տեղափոխվել քաղաքական դաշտ»,- ասաց Դավթյանը։
Լրատվամիջոցը պնդում է, որ հիմնական խնդիրը գազի գնի հարցն է։ 2018 թվականին գազը Հայաստան էր ներկրվում 150 դոլարով ու սպառողին էր հասնում գրեթե 300 դոլարով։ Իսկ 2019 թվականին «Գազպրոմը» գինը հասցրեց մինչև 165 դոլարի, ու հայկական իշխանությունները հասան նրան, որ ընկերության տեղական մասնաճյուղը՝ «Գազպրոմ Արմենիան», կրճատեց իր ծախսերը, որպեսզի բնակչության համար գինը կարողանա պահել նույն 300 դոլար մակարդակում։
Հիմա, սակայն, քննարկման առարկա է 2020 թվականի համար սահմանվելիք գինը, որի վերաբերյալ Երևանն ու Մոսկվան համաձայնության չեն կարողանում գալ։ Հայկական կողմից պնդում են, որ Հայաստանում գազի բարձր գինը ԵԱՏՄ շուկայում անհավասար պայմաններ է ստեղծում հայկական բիզնեսի համար, իսկ ռուսական կողմից պնդում են, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն արդեն իսկ ցածր է։
Լրատվամիջոցի պնդմամբ՝ հաջորդ տարվա վերաբերյալ անորոշությունը հայկական կողմին ստիպել է տուգանքների և «հարձակման» միջոցով ուղերձներ ուղարկել Մոսկվային։
Փորձագետ Վահե Դավթյանը ոչ միայն քիչ հավանական է համարում սա, այլև նշում է, որ իր տեղեկություններով՝ բանակցությունները թևակոխել են եզրափակիչ փուլ, և հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ կա սկզբունքային համաձայնություն։ Ընդ որում՝ այդ համաձայնությունը լինելու է ոչ թե կոնկրետ 2020 թվականի վերաբերյալ, այլ մոտակա 5 տարիների։
«Խոսքը գնում է ոչ թե հստակ գործող սակագնի մասին, որ պետք է սահմանին գործի 2020 թվականին, այլ այն բազային գնի, ինչպես նաև բազային գնի գոյացման մեխանիզմների մասին, որոնք գործելու են մինչև 2025 թվականը։ Այսինքն, այն ժամանակահատվածը, երբ կյանքի կկոչվի ԵԱՏՄ բնական գազի ընդհանուր շուկան»,- ասաց Դավթյանը։
Փորձագետի կարծիքով՝ շտապելու հարց, իհարկե, կա, բայց և բանակցություններն էլ մոտենում են ավարտին։ Հետևաբար, այս կետում կարելի է հավանական համարել ռուսական լրատվամիջոցի այն պնդումը, ըստ որի՝ գազի գնի հարցը կարող է լուծվել հոկտեմբերին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։
Հունիսին ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այդ ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ShantNews.am-ին հայտնեցին, որ որևէ դիմում, հայտ չեն ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ հայցով։
«Նշված թանկացումը վերաբերում է Ռուսաստանի բնակչության և արդյունաբերողների համար «Գազպրոմի» կողմից մատակարարվող գազին։ Դա մեզ չի վերաբերում»,- ասաց հանձնաժողովի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Սակայն փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ մակրոտնտեսական իրավիճակն այնպիսին է, որ կարող է մղել ռուսական գազի հիմնավորված թանկացման Հայաստանի սահմանին։ Դավթյանի խոսքերով՝ ժամանակաշրջանն է այդպիսին, այն կարելի է բնորոշել որպես գազի գնի թանկացման շրջան։ Սրանից, ըստ փորձագետի, հնարավոր կլինի խուսափել, եթե նախապատվությունը տրվի քաղաքական, ոչ թե զուտ տնտեսական մեթոդաբանությանը։
«Զուտ տնտեսական տրամաբանությամբ հարցը դիտարկելիս ունենք բոլոր նախադրյալները խոսելու այն մասին, որ 2020 թվականին գազի գինը առնվազն 10 տոկոսով կարող է բարձրանալ, եթե չլինի քաղաքական կամքի դրսևորում, նախ և առաջ, Մոսկվայի կողմից»,- ասաց Դավթյանը։
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...