Ադրբեջանը վերսկսել է Դավիթ Գարեջիի ուղղությամբ կիսատ թողած ճանապարհաշինությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանը վերսկսել է Դավիթ Գարեջիի ուղղությամբ կիսատ թողած ճանապարհաշինությունը

21:05 02.07.2019

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվում է: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի հոգևորականներն ու զբոսավարներն ահազանգել են, որ Ադրբեջանը վերսկսել է վանքի ուղղությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Բավական քանակությամբ քարեր և տոպրակներով շինանյութ են տեղափոխել դեռևս մայիսին տեխնիկայի միջոցով փորված ճանապարհի մոտակա տարածք: Միաժամանակ արգելել են այցելուների մուտքը վանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

12:27 20.05.2024

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […] ...

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

10:21 20.05.2024

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը Իսլամական Հանրապետության կառավարության աշխատանքի խափանումներ չի առաջացնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կառավարության աշխատանքը շարունակվելու է «առանց խափանումների»։ ...

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

10:12 20.05.2024

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

Դատաբժշկական փորձագետները սկսել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը: Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ նույնականացման գործընթացը բարդ է։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը Al Jazeera-ին հայտնել է, որ զոհերի մարմինները աղետի վայրից ուղարկվել են Թավրիզ քաղաք։ Որոնողական […] ...

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ ...

BACK_TO_TOP