Բնավորության ո՞ր գծերով են խելացիները տարբերվում անխելքներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Բնավորության ո՞ր գծերով են խելացիները տարբերվում անխելքներից

16:00 04.08.2019

Օնտարիոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե հատկապես բնավորության որ գծերով են տարբերվում բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ: Ու քանի որ բոլորին թվում է, թե իրենք խելացի են, գիտնականները փորձի մասնակիցների համար IQ թեստ են անցկացրել։ Փորձին ներգրավվել են տարբեր տարիքի ու սեռի 500 անձինք: Նրանք իրենց դրսևորել են տարբեր իրավիճակներում, որպեսզի  գիտնականները հասկանան, թե հատկապես ինչ բնավորւթյան գծեր ունեն ինտելեկտուալները: Ահա թե ինչ է պարզվել․

  1.  Խելացիների բնավորության հիմնական գիծը հետաքրքրասիրությունն է: Դրա արդյունքում խելացիներն անընդհատ սովորում են՝ մինչև խոր ծերություն: Արդյունքում անգամ ծեր տարիքում երբեք չեն տառապում մտավոր կարողությունների կորստից։
  2.  Երկրորդ կարևոր գիծը՝ խելացի մարդիկ բաց են ու բարեսիրտ: Չեն վախենում ծիծաղելի երևալ: Երբեք չեն կաևրորում փողը, կարիերան և նյութական բարիքները: Առաջնային տեղում դնում են ընկերությունը, սերը և ինչ-որ բան սովորելու հնարավորությունը:

Գիտնականներն արել են ևս մի հետաքրքիր բացահայտում․ խելացի մարդկանց հիմնական գծերը՝ հետաքրքասիրությունը, բաց ու բարեսիրտ բնավորությունը ժամանակի ընթացքում միայն բարձրացնում են նրանց IQ-ն: Մինչդեռ եթե մարդն ի ծնե հիանալի ունակություններ ունի, սակայն հետաքրքրասեր չէ, նրա ինտելեկտուալ մակարդակը նվազում է: Այդպիսինները, գիտնականների կարծիքով, ժամանակի ընթացքում սկսում են, մեղմ ասած, հիմարանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

13:27 01.07.2025

Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, […] ...

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

13:18 01.07.2025

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

13:11 01.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

13:05 01.07.2025

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

BACK_TO_TOP