16:14 04.08.2019
Կլիմայի գլոբալ տաքացումը ռեալ սպառնալիք է մի շարք մթերքների համար:
Շոկոլադ
Կլիմայի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա կակաոյի ծառերի վրա: Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտություններով զբաղվող մասնագետների կարծիքով՝ մինչև 2050 թվականը չոր ու երկարատև անապատային կլիման կարող է ոչնչացնել կակաոյի ծառերը: Չնայած դրանք աճում են երկրագնդի ամենաշոգ վայրերում, բայց շատ քմահաճ են՝ պահանջում են կայուն բարձր ջերմաստիճան և խոնավություն, առատ տեղումներ, քամուց պաշտպանվածություն և լավ լուսավորություն: Այդ ծառերը կարող են աճել միայն հասարակածից 20 աստիճան հյուիս կամ հարավ: Այդ պատճառով կակաոյի արտադրությամբ զբաղվում են միայն Արևմտյան Աֆրիկայի երկու երկրները՝ Կոտ դ՝Իվուարը և Գանան: Կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով այդ երկրներում ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4 աստիճանով: Դեռ 2014 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող շվեյցարացի Բարրի Քոլբոտը հայտնել էր, որ շոկոլադը քառորդ անգամ թանկացել է երաշտի և ծառերի հիվանդության պատճառով:
Այդ քաղցրավենիքի նկատմամբ պահանջարկն անընդհատ աճում է: 2020 թվականին շոկոլադի դեֆիցիտը կարող է հասնել 1 մլն տոննայի, իսկ 2030 թվականին՝ մինչև 2 մլն տոննայի:
Սուրճ
Սուրճի պլանտացիաները ևս կտուժեն կիմայի գլոբալ տաքացումից: 21-րդ դարի վերջին երկրագնդի բնակիչները կհրաժարվեն նաև սուրճից, կարծում են Ավստալիայի կլիմայի հարցերով ինստիտուտի մասնագետները: Համաձայն հետազոտության արդյունքների՝ 2050 թվականին սուրճի պլանտացիաները կիսով չափ կնվազեն: Մոտավորապես 2080 թվականին դրանք գրեթե կվերանան:
Ջերմաստիճանի բարձրացումը կարող է սուրճի պլանտացիաներում սնկային հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: Այդ պայմաններում իրենց շատ «հարմարավետ» են զգում նաև վնասատու միջատները:
Կարտոֆիլ
Անցյալ տարի Եվրոպային պատուհասած շոգի հետևանքով կարտոֆիլի բերքատվությունը նկատելի պակասել էր, քանի որ կարտոֆիլն «իրեն լավ է զգում» զով ու մեղմ կլիմայի պայմաննեում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 58 օր ընդհանրապես անձրև չեկավ, կարտոֆիլի բերքը նվազեց 25 տոկոսով: Դա վերջին 60 տարվա ընթացքում բերքատվության ամենացածր ցուցանիշն էր:
Բրիտանիայում սպառվող կարտոֆիլի 80 տոկոսն աճեցվում է հենց այդ երկրում: Կլիմայի գլոբալ տաքացումը, մասնագետների կարծիքով, կարող է մինչև 2050 թվականը մոտ 4 անգամ նվազեցնել կարտոֆիլի բերքատվությունը:
«Կարող է անհեթեթ հնչել՝ սովորական կարտոֆիլը դելիկատես կհամարվի, եթե գլոբալ տաքացումը չկանխվի»,- կարծում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները:
Ալկոհոլ
Արևելյան Անգլիայի, Չինաստանի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ ջերմաստիճանի բարձրացումը կկրճատի նաև գարու պլանտացիաները, գարին, հիշեցնենք, գարեջրի հիմքն է:
Ամենավատ կանխատեսումներով՝ առաջիկայում գարեջրի արտադրությունը կնվազի մոտ 16 տոկոսով կամ 29 մլրդ լիտրով։ Գինը կարող է բարձրանալ, ինչից ամենաշատը կտխրեն Չինաստանի բնակիչները, չէ՞ որ հենց նրանք են համարվում գարեջրի ամենամեծ սիրահարները։
Մոտ 50 տարի անց կարող է վերանալ նաև կոնյակը: Եթե ամռան շոգերը երկարում են, խաղողը հասնում է ցածր թթվայնությամբ և այլևս պիտանի չի լինում կոնյակի արտադրության համար:
Այդ խմիչքի սիրահարներին վստահաբար դուր չի գա կոնյակի փոխված համը, ինչը կնվազեցնի պահանջարկը:
Կոնյակ արտադրողները կկրեն ավելի քան 3.5 մլրդ դոլարի վնաս:
Շոտլանդիայում քաղցրահամ ջրի պակասից կտուժի վիսկիի արտադրությունը:
Բելգիայում գարեջրի արտադրությունն աստճանաբար փոխարինում է գինուն: 2012 թվականին այնտեղ արտադրվել է 300 000 լիտր գինի, իսկ 2015-ին՝ արդեն 1 մլն լիտր:
Ձկնամթերք
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը կարող նվազեցնել ջրում առկա թթվածնի քանակությունը։ Հատկապես խոշոր ձկների չափսերը կփոքրանան․ 2050 թվականին դրանց չափսերը մոտ 25 տոկոսով կկրճատվեն։
Կնվազի նաև որսի ծավալը։ Ձկան որսն, ի դեպ, ամբողջ աշխարհում արդեն 5 տոկոսով նվազել է։ Բացի այդ, օվկիանոսի ջուրն ակտիվորեն կլանում է ածխաթթու գազ և դառնում ավելի թթու, ինչն արգելակում է խեցգետինների ու կակղամորթների պատյանի ձևավորմանը:
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...
12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...