Աննա Հակոբյանը Լիբանանի նախագահի տիկնոջը հրավիրել է Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Աննա Հակոբյանը Լիբանանի նախագահի տիկնոջը հրավիրել է Հայաստան

16:34 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile  Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Այս մասին հայտնում են  Աննա Հակոբյանի գրասենյակից:

Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծված «Դասական երաժշտության բարեկամներ»-ի խմբի գործունեության մասին։

Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։

«Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։ Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը»,- ասել է տիկին Աունը։

Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։

«Հայաստանում տեսնելու շատ բան կա և ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը»,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով  հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ և եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

11:58 18.05.2024

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […] ...

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […] ...

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

11:00 18.05.2024

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կապահովի կայունությունը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան՝ իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացումը հատուկ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասել է նա։ Իրանցի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի, […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելն ունի բարձր հզորության ռումբերի պաշարներ

09:58 18.05.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելն ունի բարձր հզորության ռումբերի պաշարներ

Իսրայելին ամերիկյան բարձր հզորության ռումբերի մատակարարման դադարը պահպանվում է, սակայն իսրայելական զինվորականները նման զենքի պաշարներ ունեն։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները նախկինում դադարեցրել էր բարձր հզորության ռումբերի մեկ խմբաքանակի մատակարարումը։ «Այս դադարը շարունակվում է»,- […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

09:36 18.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական ասպեկտները, ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։ «Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և այդ ժամանակ, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», – ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու […] ...

BACK_TO_TOP