18:00 03.07.2019
Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել ռուսական անձնագրերով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կանադայի արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը:
«Կանադան միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդպիսի անձնագրերը չօգտագործվեն Կանադա այցերի համար: Մենք կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր օրինակին»,- նշել է Ֆրիլանդը:
Հիշեցնենք, որ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց, ըստ որի` հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն է տրվում Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին:
Այս ծրագրով անձնագրերի տրամադրումը արդեն ընթացքի մեջ է:
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...
11:55 16.08.2025
«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...
11:49 16.08.2025
Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում երկուշաբթի օրը։ «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։ Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել […] ...
11:40 16.08.2025
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ ՊուտինՈւկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են […] ...
11:28 16.08.2025
«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...