18:51 03.07.2019
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:
Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է.
«Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»:
Խոսելով էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ռեսուրսների մասին` Իրանի նախագահն նշել է. «Մենք կարող ենք ավելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԻՍՆԱ-ն, Հասան Ռոհանին ընդգծել է Արաքս գետի կարևորության փաստը երկու հարևան երկրների համար` ասելով.
«Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչության մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է որպես խմելու ջրի ու ոռոգման աղբյուր, գետի կենսականությունն անչափ կարևոր է»:
ԻԻՀ նախագահը հավելել է.
«Մենք նպատակ ունենք Պարսից ծոցն ու Օմանի ծոցը կապել Սև ծովին. այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մեկը այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է»:
Ընդգծելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրասիական երկրների հետ` Իրանի նախագահն ասել է.
«Բարեբախտաբար, մեր խորհրդարանը համագործակցության փաստաթուղթ է ստորագրել (հունիսի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը-խմբ.) եվրասիական տարածաշրջանի հետ, և այս տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար լավ հնարավորություն է»:
Միևնույն ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է.
«Մենք մեզ պատասխանատու ենք զգում Իրանի` եվրասիական տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Վստահեցնում եմ` բոլոր համատեղ ծրագրերն ու ներդրումները կիրագործվեն երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով»:
Խոսելով Արաքս գետի կենսունակության մասին` ՀՀ փոխվարչապետը նշել է.
«Վստահեցնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի ներկայությունը այսօրինակ հանդիպումներին վկայում է այն մասին, որ Երևանը հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին»:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...