Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը․ Լապշինն՝ Ադրբեջանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը․ Լապշինն՝ Ադրբեջանի մասին

22:50 03.07.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։

«Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։

Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել է, թե ինչպես են Բաքվում բանտախցիկում իր վրա հարձակվել մի քանի հոգով, ծեծել, խեղդել ու փորձել կախել իրեն՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար։ Սակայն պարզվում է՝ ադրբեջանցիները դատարան են ներկայացրել լուսանկարներ, որոնցում պատկերված գոտիով Լապշինն իբրև փորձել է կախվել բանտախցում։

Բլոգերն իր ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է այդ «ապացույցների անհեթեթությունը»․ նախ նրա մոտ դեռ պահպանվում է իրերի ցանկը, որ եղել է Ադրբեջան արտահանձնման պահին, ու այդ ցանկում չկա գոտի, և բացի դրանից, հենց ինքնասպանություններից խուսափելու համար աշխարհի բոլոր բանտերում արգելվում է գոտի ունենալ։

https://www.facebook.com/lapshin/posts/10206123890974309

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP