Պուտինը նշել է Կիևի հետ հարաբերությունների բարելավման պայմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Պուտինը նշել է Կիևի հետ հարաբերությունների բարելավման պայմանները

11:16 04.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև երկխոսություն և հարաբերությունների ջերմացում հնարավոր է, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումները:
«Կիևի հետ կառուցողական երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին կատարի իր խոստումները, այդ թվում ուղիղ կապ հաստատի Դոնբասի հայրենակիցների հետ և չանվանի նրանց անջատողականներ:  Ուկրաինայի իշխանությունները նույնպես պետք է հարգեն մինսկյան պայմանավորվածությունները, այլ ոչ թե անտեսեն դրանք»,-ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև ավելացրել է, որ Ուկրաինայի քաղաքացիներն ակնկալում են Զելենսկիից ոչ թե հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ և դրական փոփոխություններ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

12:07 16.08.2025

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...

SHANTNEWS

12:00 16.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» մարզիչը  վնասվածք է ստացել մարզման ժամանակ

11:55 16.08.2025

«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

11:49 16.08.2025

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում երկուշաբթի օրը։ «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։ Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել […] ...

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

11:40 16.08.2025

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են […] ...

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

11:28 16.08.2025

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...

BACK_TO_TOP