17:30 04.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այս տարի հուլիսի 4-ը՝ Անկախության տոնը, նշել առանձնահատուկ շքեղությամբ:
«Հուլիսի 4-ին Լինքոլնի հուշահամալիրի մոտ Ամերիկային հղած մեր ողջույնը մեծ իրադարձություն է լինելու: Դա անմոռանալի շոու է դառնալու»,- գրել է Թրամը Twitter-ի իր էջում:
Our July 4th Salute to America at the Lincoln Memorial is looking to be really big. It will be the show of a lifetime!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 3, 2019
ԱՄՆ նախագահը ելույթ կունենա Վաշինգտոնում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի մոտ: Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնն էր, որ հաղթեց քաղաքացիական պատերազմում և վերջ դրեց ստրկությանը: Հենց նրա հուշահամալիրի մոտ է «Ես ունեմ երազանք» ելույթով հանդես եկել քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը:
Թրամփի քննադատները նշում են, որ նախագահը չի դիմացել գայթակղությանը և անկախության տոնը որոշել է վերածել ընտրարշավի:
Ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի և այլ զինտեխնիկայի մասնակցությամբ ռազմական շքերթի համար ավելի քան 2.5 մլն դոլար է ծախսվել, ինչը նույնպես քննադատվել է:
Անկախ այս ամենից՝ Թրամփն «անմոռանալի օր» է խոստացել ամերիկացիներին:
«Մենք հրաշալի հուլիսչորսյան տոնակատարություններ կունենանք Վաշինգտոնում: Դա կլինի աննախադեպ, յուրահատուկ: Հուսով եմ՝ շատ մարդիկ կգան: Դա կլինի տուրք Ամերիկային: Ես այստեղ կլինեմ, մի քանի բառ կասեմ: Մեր գլխավերևում ինքնաթիռներ կթռչեն: Ռազմական ինքնաթիռներ, տանկեր կլինեն: Մենք ունենք բոլորովին նոր «Շերման» տանկեր, բոլորովին նոր «Աբրամս» տանկեր: Մենք հրաշալի զինտեխնիկա կցուցադրենք՝ բոլորովին նոր, և մենք հպարտանում ենք դրանով: Մենք բազմաթիվ նոր տանկեր ենք արտադրում»,- ասել է Թրամփը:
Նոր զինտեխնիկայի թեման լրատվամիջոցներում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Թերևս անսպասելի չէր, որ հենց ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն սկսեցին քննարկել այն, որ Լինքոլնի հուշահամալիրի մոտ տեղափոխված ռազմական տեխնիկայի առաջին միավորների՝ «Բրեդլի» զրահամեքենաների ներկը տեղ-տեղ թափված է, տակից երևում են ժանգի հետքեր, իսկ 25 մմ տրամաչափի թնդանոթների փողերը հանված են, անցքերը` փակված կանաչ կպչուն ժապավենով:
Լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու է հենց այդ, ոչ այնքան նոր տեխնիկան բերվել, Պենտագոնը РИА Новости-ին հետևյալ պատասխանն է տվել.
«Սպիտակ տունը հենց դրանք է խնդրել: Որոշվել է այդ մեքենաները ուղարկել: Դրանք Ազգային ծառուղի բերելուց առաջ մաքրել են»:
Թրամփն ամերիկյան ռազմական տեխնիկան ցուցադրելու գաղափարը փայփայում է դեռ 2017-ից: Այդ միտքը նրա մոտ ծնվել էր այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում դիտել էր Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթը: ԱՄՆ նախագահը նախատեսում էր ռազմական տեխնիկայի մասնակցությամբ շքերթ անցկացնել դեռ անցյալ տարվա հուլիսի 4-ին, սակայն քաղաքային իշխանությունները դրա համար 22 մլն դոլար էին պահանջել, և միջոցառումը տեղափոխվել էր այս տարի:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...