09:42 05.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն:
Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է: ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը,
«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում, խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»: Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները և օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարաննրի շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսևորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը և իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչո՞ւ հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախի՞ց արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»:
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...