19:25 05.07.2019
«Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություններ». այս թեմայի շուրջ են «Երկխոսություն» մեդիակենտրոնում խոսել, կարծիքներ հայտնել իրավաբանը, փաստաբանն ու պատմաբանը:
Նրանց կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդունված 3 Սահմանադրությունները կամ 1 Սահմանադրության հետագա փոփոխված տարբերակները երբևէ չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզատման սկզբունքը, այսինքն` այն, ինչին կոչված են:
Փոխարենը, դրանք ընդունված լինելով երկրի 3 նախագահների օրոք, ամեն անգամ ծառայել են տվյալ քաղաքական իշխանության նպատակներին: Ներկաների կարծիքով, միանշանակ, երկրի Սահմանադրությունը ենթակա է ոչ թե փոփոխման, այլ նորացման, որպեսզի այն դառնա ժողովրդի իրավունքները ամրագրող փաստաթուղթ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով` եթե գործող Սահմանադրությունը կիրառելի լիներ, ապա հեղափոխություն չէր լինի, այսինքն` քաղաքացիները կբավարարվեին հարաբերությունների կարգավորման ընթացքում առաջացած խնդիրների լուծման եղած տարբերակներով։ Բայց այս Սահմանադրությունը, ըստ բանախոսի, այդ խնդիրներին լուծումներ չի տալիս։
Պատմաբան Արտակ Հովհաննիսյանն էլ այն կարծիքի է, որ ընդունված նախորդ Սահմանադրությունները միշտ դարձել են զուտ քաղաքական փաստաթուղթ` ֆիքսելով միայն տվյալ պահի քաղաքական ուժերի հարաբերակցությունները։
Փաստաբան Արինա Մեծոյանն էլ վստահ է, որ Սահմանադրությունները գրվել են գրելու համար` առանց կիրառություն ապահովելու։ Քաղաքացիներն էլ չեն ձգտել դրա կիրառման հարցում մասնակից լինել, բացառությամբ վերջին հեղափոխության։ Սահմանադրական փոփոխությունների պայմաններից մեկն էլ, ըստ ներկաների, համարվում է հեղափոխության առկայությունը, ըստ պատմաբանի, եթե պատմական կոնտեքստով ենք նայում, նույնիսկ պարտադիր է հեղափոխությունից հետո Սահմանադրության փոփոխությունը։
Ըստ փաստաբանի, եթե Սահմանադրություն ենք փոխում, ապա փոխվում են նաև մյուս օրենքները, որոնք պետք է պարտադիր համապատասխանեցվեն Սահմանադրությանը։ Ու դա բերում է իրավական դաշտի քաոսի, այսինքն` ժամանակ, միջոցներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինում։
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...