Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությանը զուգահեռ վարժանքներ է սկսում նաև Ռուսաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությանը զուգահեռ վարժանքներ է սկսում նաև Ռուսաստանը

19:17 05.07.2019

Ռուսաստանի զինված ուժերի զորախմբերը զորավարժություն են սկսել Սև ծովի ավազանում, որտեղ զուգահեռաբար SeaBreeze-2019 զորավարժությունն են անցկացնում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Ռուսական բանակի զորախաղերին ներգրավված է 10 ռազմանավ, այդ թվում՝

  • 2 մեծ դեսանտային նավ,
  • 3 փոքր հրթիռային նավ,
  • 3 հրթիռային կատեր։

Վարժանքների ավարտին նախատեսված են հրթիռային ու հրետանային կրակով գործողություններ։ Ռուսական կողմը չի թաքցնում և բացահայտ հայտարարում է, որ իրենց վարժանքներն ուղղված են հակադիր ճամբարի զորավարժությունների ընթացքում տեղաշարժերին հետևելուն և հսկողությանը։

Արևմտյան բլոկի պետությունների զորավարժությանն էլ մասնակցում է 30 ռազմանավ, 30 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև մոտ 900 զինծառայող։ Հիմնական դերակատարում այս զորավարժություններում ունեն Միացյալ Նահանգները և Ուկրաինան, բայց մասնակցում են նաև Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

14:22 20.05.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

09:54 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ...

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

09:36 20.05.2024

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին. «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։ ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:33 20.05.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

09:06 20.05.2024

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […] ...

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

11:53 19.05.2024

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի  և Իրանի պետական ​​սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP