Եկեք համակարգը առողջացնենք, որ դատավորի թեկնածուն չվախենա լինել ընդդիմության թեկնածու. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Եկեք համակարգը առողջացնենք, որ դատավորի թեկնածուն չվախենա լինել ընդդիմության թեկնածու. Մարուքյան

17:00 06.07.2019

«Նիկոլ Փաշինյանը թող ասի` քանի՞ անգամ է ինքը բանակցել՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար էդ ֆորմատով և հասել հաջողության, ես էլ փորձեմ»,- այսպես պատասխանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի հետ բանակցության հավանականության մասին հարցին:

Ընդդիմության կողմից ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելը եղել է բանավոր բանակցության արդյունք:

«Մենք ասում ենք սիրելի, հարգարժան «Իմ քայլ», 3 մարդ հրաժարական է տվել, այսինքն` կա 3 թափուր տեղ: Ասում ենք կարո՞ղ է ընդդիմությունը 1 տեղում գոնե թեկնածու ներկայացնել և ունենանք մի քիչ բազմազան Բարձրագույն դատական խորհուրդ: Ասում են՝ այո´, սիրով, այո´, ինչո՞ւ չէ, անպայման ներկայացրեք:

Մենք ներկայացնում ենք, նրանք մերժում են բոլոր թեկնածուներին, և բոլոր տեղերի համար նրանք ներկայացնում են թեկնածու և ասում են այ, էս էլ սենց ստացվեց: Հետևաբար մենք առաջինը կողմ քվեարկեցինք, երկրորդը կողմ քվեարկեցինք և տեսանք, որ իշխանությունը պատրաստ չէ գնալ որևէ զիջման, երրորդին դեմ քվեարկեցինք»:

Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե լավ դատավորները գուցե վարանեն ընդդիմության կողմից առաջադրվել, քանի որ տարբեր հարցերի կարող են տալ այնպիսի պատասխան, որը դուր չգա խորհրդարանական մեծամասնությանը, Մարուքյանը նշեց, որ նույն բանը տեղի է ունեցել նաև իշխանության կողմից ներկայացված թեկնածուների հետ, որոնց հարցեր տալուց հետո մերժել են.

«Մենք այդ պրոցեսի անունը դրել ենք «հավատաքննություն»: Եթե մարդը, մտավորական մարդը, իրավաբան գիտնականը կամ դատավորի թեկնածուն, պատրաստ չէ ընդդիմության կողմից առաջադրվել և վախեր ունի, ուրեմն մեր համակարգը հիվանդ է, հետևաբար, խոսել էդ հիվանդ համակարգում ինչ-որ բաների մասին, որ լավ է, հիմա շատ լավ բաներ կլինեն, աբսուրդ է: Դրա համար հիմա եկեք էդ համակարգը առողջացնենք, որ մարդը չվախենա ընդդիմության թեկնածուն լինել: Էդ մարդուն հո Ադրբեջանը չի ներկայացնում, ինչի՞ պիտի էդ մարդը վախենա: Էս է տրամաբանությունը: Դեռևս քաղաքական համակարգը հիվանդ է»:

Մարուքյանը նաև նշեց, որ իր խմբակցության կողմից ներկայացված թեկնածուները եղել են պարզապես մասնագետներ, ապաքաղաքական մարդիկ, որոնք երբևէ քաղաքական կողմնորոշվածություն չեն ունեցել, իշխանության դեպքում պատկերը այլ է.

«Օրինակ` վերջին ՍԴ թեկնածուն քաղաքական աֆիլացվածություն ուներ, որի մասին մենք խոսեցինք: Նախկինում էլ ենք դրան դեմ եղել, հիմա էլ ենք դրան դեմ: Չնայած կա կարծիք, որ քաղաքական դեմքեր կարող են լինել և դառնալ ՍԴ դատավոր»:

Մարուքյանի խոսքով` Սահմանադրությունն  արգելում է ընտրվելուց հետո կուսակցական լինելը և պետք է այդուհետ պահպանի քաղաքական զսպվածություն:

«Սահմանադրությունը չի արգելում, բայց մեծամասնությունն ինքն իրեն պետք է գրաքննի, կարողանա վեր կանգնել ներկուսակցական շահերից և չներկայացնի քաղաքական համախոհ, ներկայացնի մարդ, որն ունի սեփական կարծիք, համաձայն չի ո´չ ինձ հետ, ո´չ իրենց հետ, ո´չ էն մյուսների հետ»,- հավելեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP