Հիմա կարող ենք արդար ընտրություններ կազմակերպել և ընդունել սահմանադրական փոփոխություններ կամ ամբողջական Սահմանադրություն. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Հիմա կարող ենք արդար ընտրություններ կազմակերպել և ընդունել սահմանադրական փոփոխություններ կամ ամբողջական Սահմանադրություն. Մարուքյան

16:44 06.07.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ:

«Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք է, որ նրանք չկարողանային աշխատել: Քանի որ կարողանում են աշխատել, հետևաբար ճգնաժամ չկա»:

Իսկ ի՞նչ կփոխեր Մարուքյանը Սահմանադրության մեջ, եթե կարողանար հարցին, Մարուքյանը նշել է.

«Նախ` կանցնեինք ամբողջական խորհրդարանական համակարգի, երբ խորհրդարանն ընտրում է վարչապետին, այնուհետև վարչապետը ներկայացնում է նախարարների թեկնածուներին: Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովները հաստատում են վարչապետի  ներկայացրած նախարարների թեկնածուներին կամ չեն հաստատում:  Կառավարությունը ներկայացնում է բյուջեի տարեկան հաշվետվությունը, որը եթե չի ընդունվում, հրաժարական է տալիս Կառավարությունը: Խորհրդարանն ընտրում է անկախ մարմինների ղեկավարների: Օրինակ` ԱԱԾ-ն կարող է լինել կոմիտե, որի ղեկավարը ընտրվի խորհրդարանի կողմից, որևէ մեկին չենթարկվի և իշխանությունների փոփոխություններից այդ մարմինը որևէ քաղաքական ազդեցության տակ չհայտնվի: Նույնը կարելի է ասել Ոստիկանության մասին, սակայն վերջինս կարող է լինել նախարարության տեսքով, և նախարարը հաստատվի խորհրդարանական ուժերի կողմից: Խորհրդարանական ընդդիմությանը կտայի  բազմաթիվ լծակներ, որ լիներ հակակշիռ»:

Մարուքյանը նշեց, որ այն, ինչը հիմա են տալիս ընդդիմությանը՝ որպես լծակ, հեքիաթ է, պատրանք, իսկ ռեալ իրավունքները այլ են:

«Օրինակ` ընդդիմությանը կարող են տալ այնպիսի մարմիններ, որոնք ունեն վերահսկողական գործառույթ: Ռեալ տեղեր՝ ուղղակի նշանակմամբ, ասենք Հաշվեքննիչ պալատում: Այդպիսի օրինակներ շատ կան, ամենալավ պառլամենտական համակարգը  Բրիտանական համակարգն է, որտեղ գոյություն ունի Թագուհու մեծամասնության ղեկավար և Թագուհու ընդդիմության ղեկավար: Այսինքն՝ 2 էլ իշխանություն  են: Պատկերացրեք էնտեղ ինչ կլինի, եթե մի ընդդիմադիր պատգամավոր նամակ գրի ու չպատասխանեն կամ խորհրդարան չգան բյուջետային լսումների ժամանակ, ասենք տեղակալին ուղարկեն կամ հարցուպատասխանից բացակայեն»:

Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում ընտրության կարգն էլ է այլ՝ մեծամասնական, և ամեն մի պատգամավոր հաշվետու է ընտրողներին և ոչ թե իր կուսակցության ղեկավարին, Մարուքյանը արձագանքեց.

«Հիմա մենք խորհրդարանում սկսում են լսումներ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Ռեյտինգային համակարգը պետք է վերացվի, և մենք առաջարկել ենք բաց ռեյտինգային համակարգ, որտեղ քաղաքացին հանրապետության ամբողջ տարածքից կարող է անուն-ազգանուններից ընտրել իր համար ցանկալի թեկնածուին և ռեյտինգավորել: Այսինքն` ցուցակը մենք ինչպես էլ կազմենք, քաղաքացին կկարողանա քվեարկությամբ վերադասավորել: Բայց իշխանությունը պնդում է, որ պետք է գնալ ամբողջական համամասնական ընտրակարգի, որը նշանակում է, որ մի լիդերի ռեյտինգով՝ նրա հետևից կարող են գալ մարդիկ , որոնք այլ պարագայում որևէ կերպ չէին կարող ընտվել»:

Մարուքյանը նշեց՝ որպես առաջին անգամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավոր, իր համար ավելի հոգեհարազատ է ամերիկյան, բրիտանական ընտրական համակարգը, որտեղ կան փոքր տարածքներ և այդ փոքր տարածքներում՝ 15.000, 20.000 ընտրող, թեկնածուն կարող է շրջել, ամեն մեկին հանդիպել, զրուցել և վերջում ընտրողները կորոշեն, ով կլինի իրենց պատգամավորը, իրենց ուղղակի ներկայացուցիչը խորհրդարանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP