Փորձագետներն ուսումնասիրում են վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի տարածքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Փորձագետներն ուսումնասիրում են վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի տարածքները

20:09 07.07.2019

Վրաստանի ու Ադրբեջանի փորձագետները մտադիր են վերսկսել վրաց-ադրբեջանական վիճելի տարածքների շուրջ բանակցությունները: Մինչ այդ, երկուստեք մտադիր են ուսումնասիրել սահմանային այդ տարածքները: Այս մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան տեղի «Առաջին ալիք»-ին:

Աշխատանքներին փորձագետների ներգրավման համաձայնագիրը ձեռք է բերվել 2019թ մայիսի 23-24-ը կայացած վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Հետխորհրդային շրջանում սահմանային վիճելի 14 տարածքների շուրջ բանակցությունները վերսկսվել էին ութ տարի առաջ:

«Մենք շփումներ ունեինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ:Վիճարկվող տարածքները հստակեցվում են: Առաջիկայում փորձագիտական ​​խմբերն այդ տարածքներում պետք իրականացնեն դաշտային աշխատանքներ: Հաջորդ հանդիպմանը մենք կշարունակենք քննարկումներն այդ 14 չհամաձայնեցված տարածքների շուրջ: Առաջընթաց հնարավոր է», – ասել է ԱԳ փոխնախարարը։

Նշենք, որ Վրաստանի ու Ադրբեջանի ընդհանուր սահմանը 446 կմ է:

Իրավիճակը վանական համալիրի շուրջ լարվեց ապրիլին՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը վրացի հավատացյալների համար փակեց Ուդաբնո վանք տանող ճանապարհը: Վանքը մտնում է Դավիթ Գարեջի վանական համալիրի կազմի մեջ, որը գտնվում է վիճելի տարածքում: Երկկողմ բանակցություններից հետո կարճ ժամանակ անց Ադրբեջանը բացեց, սակայն իր տարածքում սկսեց վանք տանող ճանապարհի շինաշխատանքեր: Վրացական հասարակության բուռն բողոքից  հետո աշխատանքները կասեցվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը գրեթե ավարտել էր այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

12:57 20.05.2024

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […] ...

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

12:27 20.05.2024

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […] ...

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

10:21 20.05.2024

Իրանում վստահեցնում են, որ կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը Իսլամական Հանրապետության կառավարության աշխատանքի խափանումներ չի առաջացնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կառավարության աշխատանքը շարունակվելու է «առանց խափանումների»։ ...

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

10:12 20.05.2024

Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ

Դատաբժշկական փորձագետները սկսել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը: Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ նույնականացման գործընթացը բարդ է։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը Al Jazeera-ին հայտնել է, որ զոհերի մարմինները աղետի վայրից ուղարկվել են Թավրիզ քաղաք։ Որոնողական […] ...

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

BACK_TO_TOP