15:52 08.07.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:
Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը:
«Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական կապերը զարգացնելու գործում»,- ասել է Խալիմա Յակոբը` ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը և հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին:
«Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող ևս մեկ փաստ է: Մենք ջերմությամբ ենք հիշում նաև Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը:
ՀՀ վարչապետը և Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին և ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգևորիչ է համարել Սինգապուրի փորձը և կարևորել երկկողմ համագործակցության ակտիվացումը:
«Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ և թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական և բանկային համակարգը կայուն է:
Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...