18:00 08.07.2019
Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում:
Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Սա նշանակում է, որ նախագծի ընդունման դեպքում նման արարքի համար սպառնում է նույնիսկ ազատազրկում, գործող օրենքով նման պատիժ սահմանված չէր: Պատիժները կծանրանան այն դեպքում, երբ ծառահատումը կատարվի շահույթ ստանալու նպատակով:
Իսկ այն դեպքում, երբ Կարմիր գրքում գրանցված կատվազգիների ընտանիքին պատկանով կովկասյան ընձառյուծ որսան, 3 մլն դրամի փոխարեն նոր օրենքով կվճարեն 100 մլն դրամ:
«Պետք է հասկանանք՝ 5-ից 10 տարի դարձնելը մեզ ի՞նչ կտա, մենք պետք է գործիքակազմ ունենանք, կանխարգելենք, այնպես չի, որ 3-8 տարին տվյալ հանցագործություն կատարողը հաշվի է առնում, որ հիմա սարքենք 10 տարի, չեմ կարծում, որ սա հարցի լուծում է»,- հետաքրքրվեցին պատգամավորները:
Խաչատուր Խաչատրյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ կիրառվում է նաև այլ գործիքակազմ, մասնավորապես, կիրառվում է շահագրգռելու, կանխարգելելու գործիքը, որ բնակչությունը զերծ մնա խախտումներից:
«Գործիքներից մեկն էլ պատասխանատվության միջոցների խստացումն է, որովհետև վիճակագրությանը, որ հետևենք, անտառահատումներն արդեն խիստ մտահոգիչ են»,- ասաց նա:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...