19:51 08.07.2019
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը: Արդեն այսօրվանից քաղաքացիները կարող են գրանցվել կայքում, հարթակի միջոցով ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը՝ մայրաքաղաքում կյանքի կոչելու համար:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշում է, որ այն ուղղված է քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ համագործակցություն ու մասնակցային կառավարում ապահովելուն:
«Սա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության սկզբունքներից: Մոտեցումը քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական դրույթներից է: Ակնկալում ենք քաղաքացիների կողմից ակտիվություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում»,- նշել է փոխքաղաքապետը:
Ակտիվ քաղաքացի դառնալու և առաջարկներ ներկայացնելու համար պարզապես հարկավոր է գրանցվել կայքում: Համապատասխան դաշտերում պետք է լրացնել հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև նույնականացման քարտի կամ անձնագրի տվյալները: Սրանով բացառվում է կեղծ հաշիվների ստեղծումն ու ապահովվում է իրական մարդկանց գրանցումը:
«Արվել է այնպես, որ հարթակը լինի շատ պաշտպանված: Այն հիմնված է բլոկչեյն համակարգի վրա, և ամեն քվե ունի իր յուրահատուկ կոդը: Սա ուղիղ կառավարման մեխանիզմ է, և արվել է այնպես, որ բացառվի կեղծ օգտատերերի գրանցումը: Ամեն մարդ իր ձայնի տերն է և իր ձայնը տեսանելի է»,- նշում է Սերգեյ Հարությունյանը:
«Հետադարձ կապի ապահովման և օգտատիրոջ գրանցումը հաստատելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտերում լրացնել նաև էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոսահամար, որի միջոցով էլ քաղաքացին ստանում է իր գաղտնաբառը»,- ասել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների առաջարկները կյանքի կոչելու համար 500 մլն դրամ է նախատեսել համայնքային բյուջեից: Կարևոր է իմանալ, որ սա համայնքի կողմից տրվող դրամաշնորհ չէ՝ ակտիվ քաղաքացիները իրենց առաջարկած գաղափարների դիմաց գումար չեն ստանալու:
«Այն նախագծերը, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ, 500 մլն դրամ բյուջեի սահմաններում Երևանի քաղաքապետարանը կիրականացնի: Նախագծերի մաքսիմալ արժեքը որոշվել է 30 մլն դրամ: Դա նշանակում է, որ կարող են լինել մեծ քանակի նախագծեր, որոնք կարող են արժենալ 1 մլն, 5 մլն կամ 10 մլն, այսինքն՝ չպետք է գերազանցեն 30 մլն դրամը»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Առաջարկվող նախագծերի ընտրությունը ևս կկատարեն հենց քաղաքացիները՝ քվեարկության միջոցով: Առաջարկներ ներկայացնելու համար այսօրվանից սկսած ակտիվ քաղաքացիներն ունեն 84 օր, 8 ժամ, 31 րոպե և 29 վայրկյան:
«Այսօրվանից արդեն մենք ընդունում ենք առաջարկներ մինչ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Հոկտեմբերի 10-ից կմեկնարկի քվեարկությունը և կտևի մինչև նոյեմբերի 10-ը: Այն նախագծերը, որոնք կհավաքեն շատ քվեներ, կհամարվեն հաղթող և կդրվեն մրցույթի՝ իրականացման համար: Ուղիղ գործառույթ առաջարկ անողի և քաղաքապետարանի միջև գոյություն չունի: Դա ընդամենը գաղափար է, որը առաջարկում է մեզ քաղաքացին, և հենց քաղաքացիներն էլ քվեարկելու են՝ իրականանա այդ նախագիծը, թե ոչ»,- ասել է Սերգեյ Հարությունյանը:
Նախագծերն ընդունվում են ցանկացած տարիքի բոլոր օգտատերերից: Փոխարենը՝ քվեարկությանը կարող են մասնակցել միայն Երևանում ընտրելու իրավունք ունեցող անձինք: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:
«Այս հարթակը կտա նաև հնարավորություն՝ ապագայում անցկացնելու էլեկտրոնային հանրաքվե: Մի շարք երկրներում արդեն նաև ընտրություններն են անցկացվում էլեկտրոնային տարբերակով: Երևանի քաղաքապետարանն էլեկտրոնային կառավարման մի շարք համակարգեր է ներդրել, որոնք լինելու են շարունակական, որպեսզի մեր քաղաքացիներին մատուցենք էլ ավելի հասանելի, էլ ավելի մատչելի և ընդունելի տարբերակներ՝ տարբեր բնագավառներում»,- ասում է Սերգեյ Հարությունյանը:
Շնորհիվ գործարկված հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Քաղաքային իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են ակտիվ մասնակցություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...