Ի՞նչ հետևանք կունենար Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարը, եթե ԳԱԶելի բալոնները կահավորված լինեին վթարային փականներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ հետևանք կունենար Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարը, եթե ԳԱԶելի բալոնները կահավորված լինեին վթարային փականներով

15:00 09.07.2019

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում:

Ինչպես գիտենք, վթարների ժամանակ գրեթե միշտ առաջինը կանգ է առնում շարժիչը: Ստանալով շարժիչից կանգի հրահանգ՝ փականը ավտոմատ կասեցնում է բալոնից գազի արտահոսքը, ինչը ապահովագրում է մեքենան հետագա բռնկումից:

Արարատի մարզում վթարի ենթարկված ու այրված միկրոավտոբուսը, Արարատի մարզպետարանի տվյալներով, նոր էր, ներմարզային երթուղին սպասարկելու համար շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլին: Ի՞նչ հետևանք կունենար Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարը, եթե ուղևորատար ԳԱԶելի բալոնները կահավորված լինեին վթարային փականներով:

Մասնագետն ասում է՝ դիմահար ուժգին հարվածից շարժիչի խցիկում վնասված բարձր ճնշման խողովակից գազի հոսք չէր լինի՝ անգամ եթե հրդեհ բռնկվեր, հնարավոր կլիներ տեղայնացնել րոպեների ընթացքում: Աշխարհում լայնորեն կիրառվող գազի վթարային փականները Հայաստանում անտեսված երևույթ են գազահամակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունների և վարորդների կողմից՝ գերադասելով խուսափել փականների վրա չնչին գումարի ծախսից:

Ոլորտի պատասխանատու պետական գերատեսչությունները կարող են պարտադրել անվտանգության նորմերի կիրառում: Վթարային փականների համատարած, պարտադիր կիրառումը կարող է բացառել նման ողբերգական հրդեհները: Աշխատանքային միջին ճնշումներից ավելի բարձր ճնշման ցանկացած հոսք կարգելակվի փականի կողմից՝ գազաբալոնից թույլ տալով միայն անվտանգ աշխատանքային իրավիճակների համար նախատեսված գազի հոսք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP