16:40 10.07.2019
«Դատարանների նկատմամբ իշխանության ձեռնարկած արշավը դատապարտելի է, քանի որ իշխանության երրորդ անկախ ճյուղ համարվող դատական իշխանությունը որևէ ձևով որևէ իրավական պետության մեջ չի կարող ենթակա լինել գործադիր և օրենսդիր իշխանությանը: Ամեն մեկն ունի իր լիազորությունը, և փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ազդում են մեկը մյուսի վրա, բայց ոչ երբեք քաղաքական աջակցություն ստանալու դեպքում փորձելով ապօրինի վարքագիծ դրսևորել: Սրա դրսևորման օրինակներից մեկն էլ ՍԴ պարտավորված դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն է»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի և հայտարարության մասին ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց այդ օրերին, ուղղակի անարգանք էր դատական իշխանության և բարձրագույն դատական իշխանության ու ՍԴ նկատմամբ:
«Չկա որևէ իրավական նորմալ հիմնավորում առ այն, որ ընտրված դատավորը իրեն ինքնահռչակում է դատարանի նախագահ, առնվազն այն պարզ տրամաբանությամբ, որ ԱԺ-ն չի կարող որոշել, թե ով է ՍԴ նախագահը»,- ասել է Մինասյանը:
ՀՅԴ անդամը շեշտեց, որ Գրիգորյանի նամակը ոչ այլ ինչ է, քան սեփական քաղաքական նեղ շահը հետաապնդող գործողության թելադրանք, որը պետք է անտեսվի:
«Անհրաժեշտ է այս հարցը քննարկել հենց ՍԴ-ում, այս հարցը ենթակա է քննարկման, ընդհուպ մինչև պատասխանատվության միջոցներ կիրառել ԱԺ կողմից ընտրված դատավորի նկատմամբ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի կարծիքով` ՍԴ դատավորների մասին դրույթները փորձում են աղավաղված ներկայացնել:
«Սա ի՞նչ տրամաբանություն է»,- ասել է Մինասյանը և մեջբերել ՍԴ դատավոր ընտրվելու մասին դրույթները:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...