19:09 10.07.2019
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Սևանա լճի ափին կովեր են անկել ու պատճառը լճի ջուրն է: Նշվում էր, որ կենդանիները սատկել են «ծաղկած» ջուրը խմելուց հետո:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ ջրից սատկելու հանգամանքը միանշանակ պնդելը սխալ է, քանի որ կենդանիները հայտնվել են Սևան ազգային պարկի տարածքում, որտեղ առվույտ է աճում, իսկ այդ բուսատեսակը ուտելուց հետո կենդանիները փքվում են՝ անկախ հանգամանքից, թե ինչ ջուր կխմեն: Կենդանիներ անկման պատճառները պարզելու համար փորձանմուշներ վերցվեցին: Ամեն դեպքում, կովերի անկման դեպքերը շարունակվում են: Այդ մասին SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
«Նոր անկման դեպք գրանցվել է Լճափ համայնքում՝ 3 գլուխ: Արտաքին տեսքից նույն թունավորումն է` ստամոքսի մեջ շատ խիստ գազեր են առաջանում և խեղդում անասունին: Առայժմ սպասում ենք լաբորատոր պատասխաններին: Համենայն դեպս, ներքին կարգով հորդորել ենք անասնապահներին նույն արոտում նույն լճի ջրից չօգտվել»,- ասել է Համբարձում Համբարձումյանը՝ հույս հայտնելով, որ պատճառը շուտով պարզ կլինի, և մասնագետները հայտարարություն կանեն:
Անկած կենդանիներից վերցրված փորձանմուշների մասով SHANTNEWS.am-ն այսօր որոշ տեղեկություններ է ստացել: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փքված կովերից վերցված անալիզների վերջնական արդյունքը կլինի ուրբաթ օրը։
Բայց, ըստ նախնական եզրակացության, կենդանիները ջրից չեն սատկել, պատճառն առվույտն է, որն ուտելուց հետ փքվել են: Ինչ վերաբերում է ԱՆ նախարարության հետազոտությանը, որը վերաբերում է լճի ջրի՝ մարդու համար վտանգավոր կամ անվտանգ լինելուն, ապա SHANTNEWS.am-ին նախարարությունից ասել են, որ տվյալները կհրապարակեն վաղը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...