15:45 11.07.2019
Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են:
Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի:
Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում պահվող դեղորայքը մշտապես անվճար բաժանվում է շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ ու հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ունեցող անձանց, ովքեր ամսական մեկ կամ երկու անգամ դեղատոմսով, հատուկ կարգով, ստանում են համապատասխան չափաքանակը:
Յուրաքանչյուր տեսակի դեղորայքի համար ամբուլատորիաների դեղատներում կան բացված հատուկ մատյաններ, որտեղ դեղագետը պարտադիր գրանցում է տրամադրված դեղորայքը, իսկ բոլոր դեղատոմսերը պահվում են որպես ստացական-փաստաթուղթ:
Արտոնություն ունեցող բոլոր խմբերին հուլիսի մեկից ավելացել են նաև «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված ու նվազագույնը 30,01 բալային միավոր ունեցող ընտանիքները: Նրանք ևս օգտվելու են անվճար դեղորայքից:
«Քաղաքացին պոլիկլինիկա պետք է ներկայացնի նպաստառու լինելու մասին տեղեկանք, պոլիկլինիկայում արդեն տեղեկանքի հիման վրա բժիշկը համապատասխան դեղատոմսը դուրս կգրի և քաղաքացին տվյալ պոլիկլինիկայի դեղատնից կամ այն դեղատնից, որի հետ ունի պայմանագիր, կգնա, դեղատոմսով կստանա դեղորայքը»,- նոր կարգի մանրամասներն է մեկնաբանում ՇՄ-ի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մովսիսյանը։
Անվճարների ցանկում կա 400-ից ավելի անուն դեղորայք: Դրանց կարիքն ունեցող նպաստառուներին անհրաժեշտ դեղորայքը տրամադրելու համար հետազոտությունը պոլիկլինիկայում պարտադիր է, իսկ ընտանեկան բժշկի տված դեղատոմսն էլ պարտադիր պետք է ներկայացնել դեղատներին:
«Գնային սահմանափակումներ չկան, եթե իրեն ցուցված է այդ դեղը և կա մեր հիմնական դեղերի ցանկում, ապա բնակչին այն կտրամադրվի անվճար»,- ասում է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Արմինե Կնյազյանը։
«Ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հաշվառված են, նպաստառուներ են, բոլորը կարող են անվճար դեղորայք ստանալու արտոնությունից օգտվեն»,- ասում է Լուսինե Մովսիսյանը:
Իսկ սահմանած նոր արտոնությունները ի՞նչ բացառություններ ունեն, կամ արդյո՞ք նպաստառու ընտանիքի անդամները կարող են օգտվել անվճար դեղորայքից, եթե հետազոտվել են հիվանդանոցում կամ դեղորայքային բուժումը նշանակել է այլ մասնագետ: Պարզվում է` նման դեպքերում էլ ելք կա:
«Եթե կան այնպիսի հետազոտություններ կամ այնպիսի նեղ մասնագետների խորհրդատվություն, որը տվյալ պոլիկլինիկան չունի, այդ դեպքում միայն այլ հաստատությունների կատարած հետազոտությունների, այլ մասնագետների կատարած բժշկական ցուցումների հիման վրա պոլիկլինիկան դեղորայքը կտրամադրի»,- պարզաբանում է Լուսինե Մովսիսյանը։
Որոշումն ուժի մեջ է հուլիսի 1-ից, բայց պոլիկլինիկա դեռ դիմողներ չկան: Բժիշկների կարծիքով` պատճառը տեղեկացված չլինելն է: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունը նոր կարգին պատրաստվում է ծանոթացնել նաև առաջնային բուժսպասարկման օղակին, իսկ վերջիններս էլ իրենց այցելուներին:
Անվճար տրամադրվող դեղերի ցանկում ավելացել են նաև հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և հիպոֆիզային գաճաճության համախտանիշ ունեցողներին անհրաժեշտ հորմոնները, բայց երկու թանկարժեք դեղորայքը հիվանդներին կտրամադրվի 2020 թվականից:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...