23:22 11.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու խոսել նաև պահածոյացված սիգի մասին:
Գրիգորյանն իր գրառման մեջ նշել էր, որ Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել: Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանն է անդրադարձել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարի հայտարարությանը.
«2018 թվականի հունվարից սկսած ստուգումներ են եղել «Սևան» ազգային պարկում: Ամբողջ փաթեթը ներկայացվել է նաև նախկին պետ Արթուր Գրիգորյանին: Պարզվեց, որ վերջին տարիներին «Սևան» ազգային պարկում մոտ 50 քրեական տարբեր գործեր են հարուցվել՝ տարբեր գործողությունների հետ կապված: Հենց հիմա կան քննչական գործառույթներ՝ մաքրման աշխատանքների հետ կապված, ջրօգտագործողների միությունների կողմից ավել ջրապահանջարկի, կեղծ փաստաթղթերի մասով, կրկին կա քրեական գործ հարուցված՝ 208 մլրդ դրամի չափով: Իրավապահ մարմիններն ամբողջովին ներգրավված են»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ ապօրինությունների համար պետք է հաղորդագրություն տալ:
Ինչ վերաբերում է սիգի պահածոներին, ապա ՊԵԿ-ը տեղեկատվություն է տրամադրել, բայց խնդիրն այն է, որ որսն արգելված է, բայց վաճառքը՝ ոչ: Այդ խնդիրը ևս պետք է լուծվի, որպեսզի արգելք լինի բոլոր դեպքերում: Ըստ նախարարի՝ աշխատանք տարվում է նաև այդ ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...