Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին

18:20 17.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը:

Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը և արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ: 
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը: Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը:

Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում և, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ-բրազիլական կապերի ամրապնդմանը:
Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան հույս է հայտնել, որ իր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մինչ այժմ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման, ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչման գործին, կուրվագծի նաև փոխգործակցության նոր հորիզոններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP