18:15 12.07.2019
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը:
Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով:
Միյատովիչն ընդգծել է, որ իրենց հայացքների համար հետապնդումների ենթարկված մարդկանց ազատելը պետք է առաջնահերթություն լինի: Նա զրպարտությունները ապաքրեականացնելու կոչ է արել, ապա նաև բարձրացրել ճամփորդական արգելքների հարցը, որը կիրառվում է լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Հանձնակատարի խոսքով՝ դրանցից որոշ դեպքեր համարվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և ադրբեջանական իշխանությունները պետք է խուսափեն ճամփորդական արգելքների անհամաչափ կիրառումից:
Նա նաև անդրադարձել է իրավաբանների խոսքի ազատությանը՝ նշելով, որ այդ մասնագիտությունը հիմնված է անկախության վրա:
«Իրավաբանները պետք է համապատասխանեն էթիկայի չափանիշներին և հնարավորություն ունենան զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ առանց վախերի»,- նշել է Միյատովիչը:
22:39 31.07.2025
Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրաՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
22:27 31.07.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...