Միտո՞ւմ, թե՞ անփութություն. ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Միտո՞ւմ, թե՞ անփութություն. ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը

16:44 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի.

«Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի կատարում են իրենց պարտականությունները, բայց պետք է հասկանալ, որ ամեն մի ծառ, ամեն մի խոտածածկ տարածք անհնար է պահել մշտական հսկողության ներքո: Պետք է մեր քաղաքացիները հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհային անվտանգության ապահովումը բոլորիս գործն է: Դա ամրագրված է նաև «ՀՀ հրդեհային անվտանգության մասին» օրենքում»,- ասել է  փորձագետը:

Սերգեյ Հայրապետյանը հիշեցրել է` ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային վիճակագրությունն է վկայում, որ հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդն է՝ 90 տոկոսից ավելի դեպքերում:

«Ճնշող մեծամասնությունը մարդկանց անփութության հետևանք է: Դւտավորության շատ քիչ դեպքեր են լինում, մասնավորապես՝ խոտածածկ տարածքների հետ կապված, հիմնականում մարդկային անփութություն, անտարբերություն: Գիտակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է հրդեհային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մարդիկ գնում են բնության գիրկ, կրակ են վառում, որը հրդեհավտանգ ժամանակահատվածում չի կարելի անել կամ կարելի անել խարույկի շուրջ մեկ մետր լայնությամբ հանքայնացված շերտ մաքրելով, այսինքն՝ մաքրելով այրվող շերտը, մինչև մաքուր հողին հասնելը: Կրակը հեռանալուց առաջ պարտադիր հանգցնել հողով կամ ջրով: Կայծը կարող է քամին տեղափոխել տասնյակ մետրեր: Կամ աղբը թափում են, ապակյա շշերը, ոսպնյակի դեր կատարելով, առաջացնում են հրդեհներ: Ամենատարածված պատճառը ծխախոտն է: Մեքենայով անցնելով, կողքը չոր տարածքներ են, դաշտեր են, խոտածածկ տարածքներ են, ծխախոտը չմարած նետում է և հրդեհ է բռնկվում: Կատարողին դժվար է լինում գտնել»,- հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ միայն խոտածածկ տարածքներում հրդեհների թիվն ավելացել է 4 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP