Վեթինգն անհրաժեշտ չէ, ուստի իշխանությունները համաձայնել են այդ մտքից հրաժարվել. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+31.09 oC

Վեթինգն անհրաժեշտ չէ, ուստի իշխանությունները համաձայնել են այդ մտքից հրաժարվել. Արփինե Հովհաննիսյան

10:14 15.07.2019

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը:

Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.

«Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է`

1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:

1.1. Հայաստանի իշխանությունների հրավերով ՀՀ է ժամանել ԵԽ բարձրաստիճան պատվիրակություն` քննարկելու դատաիրավական բարեփոխումները:

«ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Կարծում եմ, կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ, մեղմ ասած, համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնել են այդ մտքից հրաժարվել, ինչն, իհարկե, խիստ խրախուսելի է:

2. Հանձնաժողովի մյուս կարևոր շեշտադրումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին է վերաբերում: Հանձնաժողովը տեղեկացվել է Վահե Գրիգորյանի մեկնաբանություններին և արդյունքում շեշտել հետևյալը.

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Այստեղ ևս ամեն ինչ կարծում եմ հստակ է: Ավելորդ գունազարդ մեկնաբանությունների կարիք չկա՝ ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է։ Հավելեմ, որ հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին հետևել այս հարցի շուրջ զարգացումներին և, ըստ անհրաժեշտության, հանդես գալ հրապարակային հատարարությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

11:35 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

11:23 01.08.2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

11:06 01.08.2025

Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP