18:16 16.07.2019
Վրաստանի ու Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մերթ ընդ մերթ տեղի ունեցող միջադեպերն էլ ավելի են սրում իրավիճակը: Օրեր առաջ Ադրբեջանի սահմանապահների հրահրմամբ հերթական միջադեպն էր տեղի ունեցել համալիրի տարածքում:
Իրավիճակը կրկին սրվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական տարածքում գտնվող վրացական Հարության տաճարից ադրբեջանցի սահմանապահները հանել ու վրացի հոգևորականներին էին հանձնել սրբապատկերները՝ հայտարարելով, որ դրանք իրենց տարածքում տեղ չունեն, մինչդեռ հետո արդարացել էին, թե սրբապատկերները հանել են եկեղեցի լցվող անձրևաջրերից չփչանալու մտահոգությամբ:
Այս առնչությամբ միջադեպ էր տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների ու վրացի հավատացյալների միջև: Վերջինները պնդում են, որ ազերի սահմանապահներն իրենց սրբությունները զուգարանի են վերածել ու պղծել դրանք:
Միջադեպի հետևանքով երեկ հանդիպել էին երկու երկրների սահմանային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները: Ժամեր տևած բանակցություններից հետո Վրաստանի սահմանային ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն հանրությանը տեղեկացրել էր, որ կողմերը պայմանավորվել են վերադառնալ սահմանային վերահսկման հին ռեժիմին, երբ վրացի հոգևորականներին ու հավատացյալներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել վանական համալիր առանց սահմանափակումների այնքան ժամանակ, մինչև խնդրի շուրջ որոշակի համաձայնություն կկայացվի:
Միջազգային փորձագետ Վասո Կապանաձեն կարծում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը պետք է արագացնեն վիճելի տարածքների շուրջ բանակցությունները:
«Մարդիկ, ովքեր պաշտոնական բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, պետք է ավելի շատ տեղեկություններ հաղորդեն բնակչությանը, թե ինչպես են դրանք ընթանում և ինչ խնդիրներ են առաջանում… Անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացը դառնա ավելի դինամիկ և որոշակի արդյունքներ ձեռք բերվեն` ելնելով Վրաստանի ու Ադրբեջանի շահերից»,- ասել է Կապանաձեն:
Ստեղծված իրավիճակի շուրջ իշխանություններին տեսաուղերձով դիմել է նաև Դավիթ Գարեջի վանական համալիրի վարդապետ Իլարիոնը:
«Պարոնա՛յք, կտրականապես պահանջե՛ք զենքով մեր տարածք ներխուժած ադրբեջանցիներից լքել մեր տարածքները: Դիմակայությունը կլինի էլ ավելի կտրուկ, իրավիճակն էլ ավելի կսրվի: Կարող են ավելի վատ հետևանքներ լինել, եթե ադրբեջանական կողմից խստությամբ չպահանջվի լքել մեր տարածքները»,- ասել է վանահայրը:
Նրա խոսքերով՝ տարածքները, որոնք այսօր համարվում են վիճելի, բոլշևիկների կողմից Ադրբեջանին չեն փոխանցվել: Ըստ նրա՝ չկա դա հաստատող փաստաթուղթ և փաստը, որ տարածքները փոխանցվել են, հասարակությանը ապակողմնորոշող կարծիք է: Ծայրագույն վարդապետի խոսքերով` զենքը ձեռքին կանգված ադրբեջանցի զինվորը բռնազավթիչ է, որը պետք է լքի Վրաստանի տարածքը:
22:39 31.07.2025
Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրաՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
22:27 31.07.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...