Հայաստանում նշանակալի նվազել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+31.09 oC

Հայաստանում նշանակալի նվազել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը

11:55 16.07.2019

Հայաստանի օգտատերերի 0.5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0.7%-ը և Վրաստանի օգտատերերի 0․6%-ը։
 
Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի բաժինը Հայաստանում և Վրաստանում նշանակալի չափով կրճատվել է, քանի որ 2018-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1․4-ական տոկոս. այդ երկրներն այն ժամանակ բաժանել են 6-7-րդ տեղերը նման օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների վարկանիշում, իսկ այս տարի լքել են այդ վարկանիշի առաջատարների տասնյակը։
 
2019-ի հունվար-մարտին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 2․2%, որին հետևում են Չինաստանը՝ 2․1% ցուցանիշով, և Բելառուսը, Վենեսուելան ու Սերբիան (1․6-ական տոկոս)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնց համաձայն՝ առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 243 604 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր։
Փորձագետները նշում են, որ կիբերհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։
Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

21:51 31.07.2025

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...

BACK_TO_TOP