17:19 17.07.2019
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ:
Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։
Կողմերը կարևորել են Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման խորացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման տեմպերը:
Տատյանա Վալովայան նշել է, որ Հանձնաժողովն այժմ աշխատում է էներգաարդյունավետության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս առումով փոխվարչապետը ասել է, որ Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ և իրականացվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս:
Քննարկելով էներգաարդյունավետության հարցը՝ կողմերը համակարծիք էին, որ, ի տարբերություն հանրային նշանակության շինություններում էներգաարդյունավետ համակարգերին սահուն անցման, բազմաբնակարան շենքերում պատկերն այլ է, ինչի պատճառն անկատար իրավապայմանագրային հարաբերություններն ու առկա սակավ ֆինանսական միջոցներն են, իսկ երբեմն էլ՝ էներգաարդյունավետ համակարգին անցում կատարելու համար խրախուսումների բացակայությունը: Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:
Զրուցակիցները կարևորել են Եվրասիական միության շրջանակներում նավթի, նավթամթերքների, գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...
15:30 15.06.2025
Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ ԱրաղչիԻսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...
15:05 15.06.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՀունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...
14:45 15.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...
14:23 15.06.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՀունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...