18:38 17.07.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը 6 ամսում ավարտեց աղետի գոտում գտնվող ժամանակավոր կացարանների, կցակառույցների հաշվառումն ու գույքագրումը, նաև ուսումնասիրեց դրանցում ապրող ընտանիքների՝ տնակներում հայտնվելու պատճառները։
Այս ամենի, նաև աղետի գոտին տնակներից ազատելու հնարավոր տարբերակների մասին կազմվել է փաթեթ, որը կառավարություն է ներկայացվել։ Ըստ այդմ, հստակեցվելու են բնակարանային խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Իսկ կառավարության որոշումը՝ 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում շահառու ճանաչված ընտանիքներին հաջորդ տարի բնակարաններով ապահովելու համար, վերաբերում է 3 մարզերի, այդ թվում՝ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչներին։ Այս աշխատանքային խմբի ուսումնասիրությունները դրա հետ ընդհանրապես կապ չունեն։
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբի ուսումնասիրություններով՝ Գյումրիում տնակների ամենամեծ թիվն է՝ մոտ 2850 տնակ: Իսկ ընտանիքների՝ դրանցում հայտնվելու կամ մինչև հիմա գտնվելու պատճառները խիստ տարբեր են, ըստ այդմ, բնակարանային խնդրի լուծման հարցում էլ մոտեցումները նույնը չեն լինի։
Ըստ աշխատանքային խմբի կազմած փաթեթի՝ առաջարկվել է բնակարանաշինության, բնակարանների գնման վկայագրերի տրամադրման, նաև կիսակառույցների շինարարությունն ավարտելու տարբերակներ։ Խմբի անդամ Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ ակնհայտորեն, բնակարանաշինությունն ավելի թանկ է լինելու, քան բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Պետք է խնդիրը հստակ քննարկել ու ճիշտ լուծումներ առաջարկել։
Նույն կարծիքին է նաև Շիրակի մարզպետը։ Ըստ աշխատանքային խմբի անդամների՝ բնակապահովման համար առաջարկված լուծումները մասնագիտական լուրջ քննարկումներ են պահանջում, որպեսզի, օրինակ, բնակարանների գնման վկայագրերի դեպքում դրանք ծառայեն ոչ թե գումարները բանկից դուրս բերելու ու նորից տնակներում մնալու նպատակին, ինչպես դա եղավ նախկինում, այլ իրականում բնակարաններ գնվեն։
6 ամսվա ուսումնասիրությունները վերաբերեցին միայն տնակներին: Բայց քիչ չեն այն ընտանիքները, որոնք տնակներում չեն ապրում, բայց երկրաշարժից հետո բնակարանային փոխհատուցում չեն ստացել։ Այս ծրագիրն այդ ընտանիքներին չի վերաբերելու։
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատանքային խմբի խնդիրն է՝ տեղահանել բոլոր ժամանակավոր կառույցներն ու կցակառույցները, և դրանց բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծել։ Իսկ երկրաշարժի բոլոր անօթևանների բնակարանային խնդիրը լուծելու համար, ըստ Լևոն Բարսեղյանի, կառավարությունը պետք է այլ ծրագիր մշակի։ Այս ծրագիրը չի վերաբերի այն անօթևաններին, որոնք տնակներում չեն ապրում։
Օրինակը՝ Ախուրյանի բնակիչ Գեղեցիկ Մինասյանն է: Նրանց ընտանիքին մինչ 88 թվականը բնակարան են հատկացրել, բայց այդ ժամանակ բարի կամք են դրսևորել, հրաժարվել են իրենց բնակարանից՝ հօգուտ մեկ այլ կարիքավոր ընտանիքի: Երկրաշարժից հետո չեն հասցրել նորակառույց իրենց շենքից օրդեր ստանալ:
2008 թվականին ընտանիքին անօթևանների հերթացուցակից հանել է Քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը։ Մինչև 2008 թվականը Մինասյանները եղել են անօթևանների հերթացուցակում, բայց բնակարանային ծրագրեր չեն եղել Ախուրյանում։ Իսկ 2008-ին, քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովի մերժումից հետո, ընտանիքը դատարան է դիմել անօթևանության կարգավիճակը վերականգնելու համար։
Կարգավիճակը դատարանը վերականգնել է, բայց հանձնաժողովը նրանց նորից հրաժարվել է հերթացուցակ ընդգրկել։ Վերջին մերժումն էլ ստացել է Քաղաքաշինության կոմիտեի այս աշխատանքային խմբից։ Նրան չեն հաշվառել, քանի որ տնակում չի բնակվում։ Աղետի գոտում խնդիր է նաև փակ, վարձակալությամբ տրված տնակների օտարման հարցը:
Առաջարկվող լուծումն է՝ տնակատերերին պատշաճ ծանուցելուց հետո զբաղվել դրանց ապամոնտաժմամբ։ Աշխատանքային խմբի առաջարկությունները, թե երբ կառավարությունում որոշում կդառնան ու տարբերակներից որոնք հաշվի կառնվեն, դեռ հայտնի չէ։ Բայց խումբն ակնկալում է, որ հաջորդ տարվա բյուջեում արդեն ֆինանսավորում կգտնվի այս ծրագրով բնակարանային խնդիրների լուծման համար:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...