19:06 17.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի և հանդիպումների դինամիկան: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների և գործընթացների մասին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են: Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, և Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, և որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ Աթոռի հետ կապերին:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտագիտություն է հայտնում Հռոմի Սրբազան Քահանայապետին և Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունները և ոճրագործությունները կանխելու տեսանկյունից:
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը14:10 04.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հետ անմիջական բանակցություններ սկսելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անմիջականորեն բանակցել իր հետ և նշել է, որ չի ցանկանում վնասել Թեհրանին։ «Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք կցանկանային խոսել ինձ հետ։ Եվ ժամանակն է, որ նրանք դա անեն։ Մենք չենք ուզում նրանց վնասել, մենք ուզում ենք թույլ տալ, որ նրանք կրկին երկիր լինեն», […] ...
14:02 04.07.2025
«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի […] ...
13:54 04.07.2025
Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմումԱրգենտինական «Բանֆիլդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլ է խփել բրազիլական «Դեսպորտիվա Ֆեռովիարիայի» դեմ խաղում: 23-ամյա Ադորյանի գոլը միակն է եղել Vitoria Cup մրցաշարի խաղում և հաղթանակ է պարգևել արգենտինական թիմն: Ադորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na […] ...
13:50 04.07.2025
Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-իՀռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […] ...
13:46 04.07.2025
Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի […] ...
13:38 04.07.2025
Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիրՀուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։ Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։ Ալեքսեյ […] ...