Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց․ Փաշինյան

19:46 17.07.2019

«Ես Ձեզ անկեղծ ասեմ․ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակը։ Փաշինյանն ասաց, որ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի խնդրով զբաղված լինելով՝ չեն նկատել, որ խնդիր կա նաև ՍԴ-ի շուրջ։

Փաշինյանն ասաց, որ երբ 2015 թվականին փոխվում էր Սահմանադրությունը, հեղինակները պնդում էին, որ իդեալական տարբերակ են գտել Հայաստանի կառավարման համար։ Բայց վարչապետը պնդում է, որ Սահմանադրական դատարանը ներկայումս կառուցված է գործարքի հիման վրա։

«Ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը համապատասխանի մեր էսօրվա գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին։ Այսինքն՝ ունե՞նք մենք էն Սահմանադրական դատարանն այսօր, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ։ Մենք չունենք էդ Սահմանադրական դատարանը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ գործարք է եղել, ինչի արդյունքում Գագիկ Հարությունյանը դարձավ ԲԴԽ նախագահ, իսկ Ազգային ժողովի կողմից ՍԴ ղեկավար ընտրվեց Հրայր Թովմասյանը։ Հենց սա, ըստ Փաշինյանի, հակասում է ներկա Սահմանադրության ոգուն, քանի որ Հրայր Թովմասյանը չի ընտրվել հենց ՍԴ-ի կողմից։ Ավելին՝ դա նշանակում է, որ նրա վրա տարածվում են 2005 թվականի Սահմանադրության դրույթները, և նա կարող է պաշտոնավարել ցմահ կամ մինչև 65 տարին լրանալը։

«Եվ էստեղ ի՞նչ է ստացվում։ Որ մենք ունենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց այդպիսի դատարան մենք չենք կարող ունենալ մինչև առնվազն 2035 թվականը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ Թովմասյանն ուղղակի սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը, ու թեև Հայաստանում 2019 թվականն է թե՛ Սահմանադրության, թե՛ քաղաքական տեսանկյունից, բայց կա 1995 թվականի Սահմանադրական դատարան։ Ու փաստորեն, ըստ Փաշինյանի, Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանը նկարագրող գլուխը չի գործելու մինչև 2035 թվականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP