12:57 18.07.2019
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվել է մեկնաբանել «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:
«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Թովմասյանը՝ ընդգծելով․ – «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»:
Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձել է.
«Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:
Հարցին էլ՝ իսկ ի՞նքն ինչպես է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանել է.
«Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:
«Երբ որ ես գտնեմ, որ կա անհրաժեշտություն, ես հարցազրույց կտամ», – նշել է Թովմասյանը:
Բացառո՞ւմ է արդյոք, որ ինքը, Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան՝ այս առնչությամբ Հրայր Թովմասյանն ասել է․
«Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում, Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա: Այդ Ձեր հարցը էդ դասից ա: Շնորհակալություն»:
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժածՀունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...
13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակԻսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...