12:28 18.07.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ զեկուցեց, որ իրենք հուլիսի 15-ին նմուշներ են վերցրել Սևանից, ու միայն 2 դեպքում են փոքր շեղումներ հայտնաբերվել։ Փոխնախարարը նշեց, որ ըստ այդմ՝ Սևանում լողալն անվտանգ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց այդ երկու տեղերից նորից նմուշներ վերցնել՝ լիարժեք վստահ լինելու համար։ Ապա վարչապետը հարցրեց՝ եթե առողջապահության նախարարությունն առանձնահատուկ հայտարարություն չի անում, ուրեմն լողալ կարելի՞ է։ Փոխնախարարը զեկուցեց, որ եթե շեղումներ չկան, ապա իրենք հատուկ հայտարարություն չեն անում․ հայտարարություն կլինի, եթե շեղումներ լինեն։
Սակայն խնդիրների մասին ահազանգեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը․ պարզվում է՝ այս տարի խեղդվելու 6 դեպք է եղել տարբեր տեղերում։ Ցոլակյանի ահազանգը վերաբերում էր նրան, որ լողափերն անհրաժեշտ է պատշաճ կահավորել։
«Տեսեք, բույոկ-մյուս-մյուս, էսպիսի բաներ չկան։ Ես խմբեր եմ ստեղծել, ամեն մի ափին մարդ եմ պահում, հենակետեր եմ ստեղծել, որ անվտանգություն ապահովեմ մարդկանց … և բնապահպանության նախարարին ես ասել եմ՝ Սևան ազգային պարկը միջոցներ չունի էս ամենն անելու համար», – ասաց Ցոլակյանը։
Նախարարը նաև ասաց, որ շատ դեպքերում իրենք անձնակազմ ունեն, բայց գործիքներ չկան։ Բայց թերի է նաև համալրվածությունը։ Ցոլակյանն ասաց, որ սուզորդների աշխատանքի ընդունման հայտարարություններ են անում․ աշխատանքը 3 օրը մեկ է, աշխատավարձը՝ 100 հազար դրամ, և պարգևատրումների հաշվին նախարարը խոստանում է կրկնապատկել այդ աշխատավարձը։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...