Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

16:38 18.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն և Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում ապացուցված էն համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

22:41 17.05.2024

Փարիզում ապացուցված էն համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից:  Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արդեն […] ...

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

21:44 17.05.2024

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […] ...

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:14 17.05.2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […] ...

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

21:07 17.05.2024

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […] ...

Սլովակիայի փոխվարչապետը Ֆիցոյի համար հաջորդ երկու-երեք օրը որոշիչ է համարել  

21:00 17.05.2024

Սլովակիայի փոխվարչապետը Ֆիցոյի համար հաջորդ երկու-երեք օրը որոշիչ է համարել  

Առաջիկա երկու-երեք օրը առանցքային կլինի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ապաքինման համար, ով մահափորձից հետո դեռ հիվանդանոցում է, ասել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարարության ղեկավար Ռոբերտ Կալինյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Առաջիկա երկու-երեք օրը առանցքային կլինի Ռոբերտ Ֆիցոյի ապաքինման համար, ում վիճակը դեռ շատ ծանր է»,-ասել է Կալինյակը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։ Նա շնորհակալություն է հայտնել […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

19:44 17.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ […] ...

BACK_TO_TOP