18:44 18.07.2019
Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ բարձր է գնահատում Զարեհ Սինանյանի այցը, ապա հանդես եկավ մի շարք առաջարկներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են, և սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանի Հանրապետությունում, տիրոջ աչքով նայի իր հայրենիքին: «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախ և առաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Այն բազմազան է, բարդ: Մեր աշխատանքը լինելու է համառ և տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Անդրադառնալով հնչեցված առաջարկներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթակներ, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են և՛ համահայկական, և՛ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միևնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը ևս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի: Հանձնակատարը նշեց, որ գրասենյակը համակարգման գործառույթ ունի, և պետք է համակարգի նաև սփյուռքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը խուսափելու համար ռեսուրսների վատնումից կամ կրկնությունից: «Սփյուռքը հզոր է, և մենք պետք է օգտագործենք այդ հզորությունը և՛ ի շահ Հայաստանի, և՛ ի շահ սփյուռքի»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՌԴ հայ համայնքի ներկայիս վիճակին, նրա առաջ ծառացած մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ և համագործակցությունը համայնքային կառույցների հետ:
Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:
Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային հնգօրյա այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: Սա գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք: Նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:30 25.06.2025
Գոռ Երիցյանը պարտություն է կրելԿիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...
20:25 25.06.2025
Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ «Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, […] ...
20:17 25.06.2025
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...
20:13 25.06.2025
Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ ԹիկնիզյանՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։ Հասցրել եմ ծանոթանալ մարզչական շտաբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային […] ...
20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...